Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 115

   
Ալէլուիա

10. Ինչ որ խօսեցի՝ հաւատացի դրան, եւ չափազանց խոնարհ եղայ:
11. Զարմանքիս մէջ ասացի. «Ամէն մարդ սուտ է»:
12. Ի՞նչ հատուցում պիտի անեմ Տիրոջն այն ամենի համար, որ ինձ տուեց:
13. Փրկութեան բաժակը պիտի վերցնեմ, եւ Տիրոջ անունը կանչեմ:
14. Աղօթքս Տիրոջը պիտի մատուցեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ:
15. Տիրոջ աչքում յարգելի է մահն իր սրբերի:
16. Ո՛վ Տէր, ես քո ծառան եմ, քո ծառան եւ քո աղախնի որդին:
17. Դու քանդեցիր իմ կապերը, ես քեզ օրհնութեան պատարագ պիտի մատուցեմ, եւ Տիրոջ անունը կանչեմ:
18. Աղօթքս Տիրոջը պիտի նուիրեմ իր ամբողջ ժողովրդի առջեւ,
19. Տիրոջ տան սրահներում եւ քո մէջ, Երուսաղէ՛մ: