Աւրհնութիւնք Աշտիճանաց. ՃԻԸ:
1․ Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, ասաց Իսրայէլ:
2․ Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, եւ ինձ ոչ յաղթեցին:
3․ Զթիկունս իմ հարին մեղաւորք, ընդ երկար արարին զանաւրէնութիւնս իւրեանց:
4․ Տէր արդար է, խորտակէ զուլն մեղաւորաց:
5․ Ամաչեսցեն եւ յետս դարձցին ամենեքեան` ոյք ատեան զՍիովն:
6․ Եղիցին նոքա որպէս զխոտ տանեաց, որ մինչչեւ ի բուռն եկեալ էր չորացաւ:
7․ Ուստի ոչ ելից զբուռն իւր հնձաւղն, եւ ոչ զգիրկս իւր որ զորայն ժողովէր:
8․ Ոչ ասացին ամենեքեան ոյք անցանէին առ նոքաւք, թէ աւրհնութիւն Տեառն ընդ ձեզ է, եւ աւրհնեցաք զձեզ ի տանէ Տեառն: Տունք. ը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: