Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 99

ՄԵՆՔ ՆՐԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԵՆՔ
   
1․ Դաւթի խոստովանութեան սաղմոս
2․ Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ:
3․ Նրա առջեւ ելէ՛ք ցնծութեամբ. իմացէ՛ք, որ Նա է Տէր Աստուածը մեր. նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք.
նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արօտի:
4․ Մտէ՛ք նրա դռներով խոստովանութեամբ, եւ մտէ՛ք նրա սրահները՝ օրհնութեամբ. գոհութի՛ւն մատուցեցէք
Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա:
5․ Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է, նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ: