ՕԳՆՈՒԹԵԱՆ ԱՂՕԹՔ ՓՈՐՁՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ
1. Դպրապետին. ութերորդական եղանակով, Դաւթի օրհնութեան սաղմոս
2. Տէ՛ր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ, եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր:
3. Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի հիւանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտուել են:
4. Անձն իմ յոյժ խռոված է, եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ...:
5. Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ,
6. քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշի քեզ, կամ դժոխքում գոհանայ քեզանից:
7. Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի:
8. Սրտնեղութիւնից այլայլուեց աչքն իմ, ես հիւծուեցի բոլոր թշնամիներիս ձեռքից:
9. Հեռացէ՛ք ինձնից ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում:
10. Տէրը լսեց իմ լացի ձայնը, Տէրն ականջ դրեց իմ աղօթքներին, Տէրն ընդունեց իմ խնդրանքները:
11. Բոլոր թշնամիներս թող ամաչեն ու խիստ խռովուեն, թող ետ դառնան եւ իսկոյն խիստ ամաչեն ու զարհուրեն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: