ՕՐՀՆԵՐԳ ՓԱՌՔԻ ՈՒ ԳԹՈՒԹԵԱՆ ԱՍՏԾՈՒՆ
Ալէլուիա
1. Օրհնեցէ՛ք Տիրոջը, երիտասարդնե՛ր, օրհնեցէ՛ք անունը Տիրոջ:
2. Թող Տիրոջ անունն օրհնեալ լինի այսուհետեւ մինչեւ յաւիտեան:
3. Արեւելքից մինչեւ արեւմուտք օրհնեալ լինի անունը Տիրոջ:
4. Բարձր է Տէրը բոլոր ազգերից վեր, եւ երկնքում է փառքը նրա:
5. Ո՞վ է նման մեր Տէր Աստծուն, որ բնակւում է բարձունքներում:
6. Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրայ:
7. Բարձրացնում է աղքատներին գետնից, եւ տառապեալներին վեր քաշում աղբանոցից:
8. Նրանց որպէս իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին:
9. Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մէջ՝ իբրեւ մայր, որ հրճւում է զաւակներով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: