Ի՞ՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՏԷՐԸ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1․ Տէր, ո՞վ պիտի ապրի քո վրանում, կամ ո՞վ պիտի բնակուի քո սուրբ լերան վրայ.
2․ նա, ով անբասիր է ընթանում, արդար գործ է կատարում, ճշմարտութիւն խօսում իր սրտում:
3․ Ով չի նենգել իր լեզուով եւ ընկերոջը վատութիւն չի արել,
4․ Մերձաւորներից նախատինք նա չի ստանում, եւ չարագործն անարգուած է նրա աչքում: Այդպիսին փառաբանում է նրանց, ովքեր երկիւղ ունեն Տիրոջից, երդւում է իր բարեկամին չի դրժում:
5․ Իր արծաթը վաշխով չի տալիս, իրաւունքի դէմ կաշառք չի վերցնում: Ով անում է այս, նա յաւիտեան չի սասանուի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: