ԱՐՏԱՔՍՈՒԱԾԻ ԱՂՕԹՔԸ
1․ Այսուհետեւ՝ օրհնութեամբ սաղմոս Դաւթի
2․ [Լսի՛ր, Աստվա՛ծ, իմ աղոթքները
Եվ ուշադի՛ր եղիր, Տե՛ր, իմ աղոթքին։]
3․ Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս յոգնեց:
4․ Ժայռից բարձր պահեցիր ինձ, առաջնորդեցիր ինձ ու եղար իմ յոյսը, եւ թշնամու դէմ հզօր աշտարակ դարձար ինձ համար:
5․ Ես յաւիտեան պիտի բնակուեմ քո խորանում ու թեւերիդ հովանու տակ պատսպարուեմ:
6․ Դու, Աստուա՛ծ, աղօթքս լսեցիր եւ ժառանգութիւն տուիր քո անունից ակնածողներին:
7․ Թագաւորի կեանքի տարիներին օրեր աւելացրիր, օրեր սերնդէ սերունդ:
8․ Նա կայ եւ յաւիտեան կը մնայ Աստծու առջեւ. նաեւ նրանք, որոնք ողորմութիւն ու ճշմարտութիւն կը խնդրեն նրանից:
9․ Այսպէս սաղմոս պիտի երգեմ քեզ յաւիտեանս յաւիտենից եւ օրըստօրէ աղօթք պիտի մատուցեմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: