Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 149

ՅԱՂԹԱԿԱՆ ԵՐԳ
   
Ալէլուիա

1․ Օրհնեցէ՛ք Տիրոջը նոր օրհնութեամբ, սրբերի ժողովում է օրհնութիւնը նրա:
2․ Իսրայէլն ուրախացաւ իր Արարչով, Սիոնի որդիները թող ցնծան իրենց Թագաւորով:
3․ Թող գովեն նրա անունը օրհնութեամբ, նուագարանով ու օրհներգով սաղմոս ասեն նրան:
4․ Տէրը սիրում է իր սուրբ ժողովրդին, եւ փառաւորում հեզերին փրկութեամբ:
5․ Թող սրբերը պարծենան փառքով, եւ ցնծան իրենց հանգստի մէջ:
6․ Թող նրանք փառաբանեն Աստծուն իրենց բերաններով. նրանց ձեռքերում երկսայրի սրեր կան,
7․ որ վրէժ լուծեն հեթանոսներից եւ պատժեն բոլոր ժողովուրդներին,
8․ որ նրանց թագաւորներին կապեն շղթաներով, եւ նրանց մեծամեծներին՝ երկաթեայ ձեռնակապերով,
9․ որ գրուած դատաստանն իրագործեն նրանց հանդէպ:
Այս է փառքը նրա բոլոր սրբերի: