Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 99

   
1. Սաղմոս խոստովանութեան ի Դաւիթ. ՂԹ:

2. Աղաղակեցէք առ Տէր ամենայն երկիր, ծառայեցէք Տեառն ուրախութեամբ:

3. Մտէք առաջի նորա ցնծութեամբ, ծաներուք զի նա է Տէր Աստուած մեր: Նա արար զմեզ եւ ոչ մեք էաք, մեք ժողովուրդք եւ խաշն արաւտի նորա:

4. Մտէք ընդ դրունս նորա խոստովանութեամբ, եւ աւրհնութեամբ ընդ յարկս նորա: Խոստովան եղերուք Տեառն, եւ աւրհնեցէք զանուն նորա:

5. Քաղցր է Տէր, յաւիտեան է ողորմութիւն նորա. ազգէ մինչչեւ յազգ է ճշմարտութիւն նորա: Տունք. զ: