Ալէլուիա. ՃԺԴ:
1․ Սիրեցի զի լուիցէ Տէր զձայն աղաւթից իմոց.
2․ խոնարհեցոյց զունկն իւր առ իս, եւ ես յաւուրս իմ կարդացի առ նա:
3․ Շրջեցան զինեւ երկունք մահու, եւ վիշտք դժոխոց գտին զիս:
4․ Զնեղութիւն եւ զանձկութիւն գտի, եւ զանուն Տեառն կարդացի:
5․ Ո Տէր փրկեա զանձն իմ. ողորմած եւ արդար է Տէր Աստուած մեր, ողորմի
6․ եւ պահէ զտղայս Տէր: Ես խոնարհ եղէ եւ Տէր կեցոյց զիս,
7․ դարձ անձն իմ ի հանգիստ քո, զի Տէր աւգնեաց քեզ:
8․ Փրկեաց զանձն իմ ի մահուանէ, զաչս իմ յարտասուաց, զոտս իմ ի գայթագղութենէ,
9․ հաճոյ եղէց առաջի Տեառն յերկիր կենդանեաց: Տունք. զ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: