ՄԱՀՈՒԱՆԻՑ ԱԶԱՏՈՒԱԾ ՄԱՐԴՈՒ ԱՂՕԹՔԸ
Ալէլուիա
1. Հաճելի է ինձ, որ Տէրը լսեց ձայնն իմ աղօթքի:
2. Ականջն իր մօտեցրեց ինձ, եւ ես իմ օրերում նրա՛ն դիմեցի:
3. Ինձ պատեց երկունքը մահուան, եւ դժոխքի վշտերն ինձ վրայ հասան: Նեղութիւն եւ անձկութիւն գտայ
4. եւ Տիրոջ անունը կանչեցի՝ ասելով. «Ո՜վ Տէր, փրկի՛ր ինձ»:
5. Գթառատ եւ արդար է մեր Տէր Աստուածը:
6. Տէրը ողորմում եւ պահպանում է մանուկներին. ես խոնարհ եղայ, եւ Տէրն ինձ փրկեց:
7. Դարձի՛ր, հոգի՛դ իմ, դէպի հանգիստը քո, քանզի Տէրն օգնեց քեզ:
8. Նա ինձ փրկեց մահուանից, աչքերս՝ արտասուքից եւ ոտքերս՝ սայթաքումից:
9. Թող ողջերի երկրում հաճելի լինեմ Տիրոջ առջեւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: