1. Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԿԳ:
2. Լուր Աստուած աղաւթից իմոց յաղաչել ինձ առ քեզ, յերկիւղէ թշնամւոյն փրկեա զանձն իմ:
3. Ծածկեսցես զիս ի ժողովոց չարաց, ի բազմութենէ ոյք գործեն զանաւրէնութիւն:
4. Ոյք սրեցին որպէս սուսեր զլեզուս իւրեանց, լարեցին զաղեղունս իւրեանց յիրս դառնութեան:
5. Ձգել ի գաղտնիս այնոցիկ ոյք ուղիղ են սրտիւք,
6. յանկարծակի ձգեսցեն ի նոսա եւ մի երկիցեն: Ոյք զաւրացուցին յանձինս իւրեանց զբանս չարութեան, խորհեցան թաքուցանել ինձ որոգայթ եւ ասացին ոչ տեսանէ զայս Տէր:
7. Քննեցին զանաւրէնութիւն, պատրաստեցան ի քննել զքննութիւն:
8. Մատիցէ այր` ի խորութիւն սրտի իւրոյ, եւ բարձր եղիցի Աստուած:
9. Նետք տղայոց եղեն վէրք նոցա, տկարացան ի նոսա լեզուք իւրեանց. եւ խռովեսցին ամենեքեան ոյք հային ընդ նոսա:
10. Երկեաւ ամենայն մարդ եւ պատմեցին զգործս Աստուծոյ, եւ զարարածս նորա ի միտ առին:
11. Ուրախ եղիցի արդար ի Տէր, եւ յուսասցին ի նա. նովաւ գովեսցին ամենեքեան ոյք ուղիղ են սրտիւք: Տունք. ժ: Գոբղայս. լդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: