Աւրհնութեանց Սաղմոս ի Դաւիթ. ՃԽԴ:
1․ Բարձր առնեմ զքեզ Աստուած իմ եւ թագաւոր իմ, եւ աւրհնեմ զանուն քո յաւիտեան` եւ յաւիտեանս յաւիտենից:
2․ Զաւրհանապազ աւրհնեցից զքեզ, եւ գովեցից զանուն քո յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից:
3․ Մեծ է Տէր եւ աւրհնեալ է յոյժ, եւ մեծութեան նորա ոչ գոյ չափ:
4․ Ազգք եւ ազգք գովեսցեն զգործս քո, եւ զզաւրութիւնս քո պատմեսցեն:
5․ Զմեծվայելչութիւն փառաց սրբութեան քոյ խաւսեսցին, եւ զսքանչելիս քո պատմեսցեն:
6․ Զզաւրութիւն ահի քոյ ասասցեն, եւ զմեծութիւնս քո պատմեսցեն:
7․ Զյիշատակ բազում քաղցրութեան քո բղխեսցեն, եւ արդարութեամբ քով ցնծասցեն:
8․ Գթած ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ:
9․ Քաղցր է Տէր առ ամենեսեան, եւ գթութիւն նորա ի վերայ ամենայն արարածոց իւրոց:
10․ Խոստովան եղիցին առ քեզ Տէր ամենայն գործք քո, եւ սուրբք քո աւրհնեսցեն զքեզ:
11․ Զփառս արքայութեան քոյ ասասցեն, եւ զզաւրութիւնս քո պատմեսցեն:
12․ Ճանաչել որդւոց մարդկան զզաւրութիւն քո, զփառս մեծվայելչութիւն արքայութեան քոյ:
13․ Արքայութիւն քոյ արքայութիւն ամենայն յաւիտենից. եւ տէրութիւն քոյ ազգէ մինչչեւ յազգ: Հաւատարիմ է Տէր յամենայն ի բանս իւր, եւ արդար է յամենայն ի գործս իւր:
14․ Հաստատէ Տէր զամենայն գայթագղեալս, եւ կանգնէ զամենայն գլորեալս:
15․ Աչք ամենեցուն ի քեզ յուսան, եւ դու տաս կերակուր նոցա ի ժամու: Տաս դու նոցա եւ կերակրին,
16․ բանաս զձեռն քո, լցուցանես զամենեսեան քաղցրութեամբ կամաւք քովք:
17․ Արդար է Տէր յամենայն ճանապարհս իւր, եւ սուրբ է յամենայն ի գործս իւր:
18․ Մերձ է Տէր առ ամենեսեան ոյք կարդան առ նա, առ ամենեսեան ոյք կարդան առ նա ճշմարտութեամբ:
19․ Զկամս երկիւղածաց իւրոց առնէ Տէր. աղաւթից նոցա լսէ եւ կեցուցանէ զնոսա:
20․ Պահէ Տէր զամենեսեան ոյք սիրեն զնա, եւ զամենայն մեղաւորս սատակէ Տէր:
21․ Զաւրհնութիւնս Տեառն խաւսեսցի բերան իմ. աւրհնեսցէ ամենայն կենդանի զանուն սուրբ նորա յաւիտեան, եւ յաւիտեանս յաւիտենից: Տունք. իբ: Գոբղայս. ծբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: