Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԺԲ:
1․ Մինչչեւ յե՞րբ Տէր մոռանաս զիս ի սպառ, մինչչեւ յե՞րբ դարձուցանես զերեսս քո յինէն:
2․ Մինչչեւ յե՞րբ դնեմ զխորհուրդս յանձն իմ, եւ ցաւք սրտի իմոյ զաւուրս:
3․ Մինչչեւ յե՞րբ բարձրանայ թշնամին ի վերայ իմ.
4․ նայեա եւ լուր ինձ Տէր Աստուած իմ: Լոյս տուր Տէր աչաց իմոց, զի մի երբէք ննջեցից ի մահ:
5․ Մի ասասցէ թշնամին իմ թէ յաղթեցի նմա, կամ նեղիչք իմ ցնծասցեն թէ ես սասանեցայց:
6․ Ես յողորմութիւնս քո Տէր յուսացայ, ցնծացաւ սիրտ իմ ի փրկութեան քում. աւրհնեցից զՏէր զբարերարդ իմ: Տունք. զ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: