1. Ի կատարած. ծառայի տեառն. Սաղմոս ի Դաւիթ. ԼԵ:
2. Ասէ անաւրէնն ի մեղանչել ընդ միտս իւր, թէ չիք երկեւղ Աստուծոյ առաջի աչաց նորա:
3. Նենգեաց առաջի նորա գտանել զանաւրէնութիւն իւր, եւ ատել զնա:
4. Բանք բերանոյ նորա` անաւրէնութիւն եւ նենգութիւն են: Ոչ կամեցաւ նա իմանալ զբարի,
5. զանաւրէնութիւն խորհեցաւ յանկողնի իւրում: Եկաց նա յամենայն ճանապարհ որ ոչ է բարի, եւ ի չարէ նա ոչ ձանձրացաւ:
6. Տէր յերկինս է ողորմութիւն քո, ճշմարտութիւն քո մինչչեւ յամպս:
7. Արդարութիւն քո որպէս լերինք Աստուած. իրաւունք քո որպէս զխորս բազումս. զմարդիկ եւ զանասուն կեցուցանես դու Տէր:
8. Որպէս զի բազում արարեր զողորմութիւն քո
Աստուած. այլ որդիք մարդկան ի հովանի թեւոց քոց յուսասցին:
9. Արբեսցին նոքա ի պարարտութենէ տան քոյ, եւ զուխս փափկութեան քո տացես ըմպել նոցա:
10. Ի քէն է Տէր աղբեւր կենաց, եւ լուսով երեսաց քոց տեսանեմք զլոյս:
11. Ծագեա զողորմութիւնս քո ոյք ճանաչեն զքեզ, զարդարութիւնս քո որ ուղիղ են սրտիւք:
12. Մի եկեսցէ ի վերայ մեր ոտն ամբարտաւանից, եւ ձեռք մեղաւորաց մի դողացուսցեն զմեզ:
13. Անդ անկցին ամենեքեան ոյք գործեն զանաւրէնութիւն, մերժեցան եւ այլ մի կարասցին հաստատիլ: Տունք. ժգ: Գոբղայս. խ: Կանոնս Գոբղայս. է: Սաղմոս. ժը: Տունս. մղ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: