Ալէլուիա. ՃԺԸ:
1․ Երանեալ են անբիծք ի ճանապարհի, եւ ոյք գնան յաւրէնս Տեառն:
2․ Երանի ոյք քննեն զվկայութիւն նորա, բոլորով սրտիւ իւրեանց խնդրեսցեն զնա:
3․ Ոչ թէ որ գործեն զանաւրէնութիւն, ի ճանապարհս նորա գնասցեն:
4․ Դու պատուիրեցեր զպատուիրանս քո, ի պահել ինձ յոյժ:
5․ Ոչ թէ յաջողեալ էին ճանապարհք իմ, պահել ինձ զարդարութիւնս քո:
6․ Յայնժամ ես ոչ ամաչէի ի զգուշանալ ինձ ի պատուիրանս քո:
7․ Խոստովան եղէց քեզ Տէր յուղղութիւն սրտի իմոյ. որպէս ուսայց զիրաւունս արդարութեան քո:
8․ Զիրաւունս քո պահեցի, մի թողուր զիս մինչչեւ ի սպառ:
9․ Ի՞ւ ուղղեսցէ երիտասարդ զճանապարհս իւր, այլ ի պահել զբանս քո:
10․ Բոլորով սրտիւ իմով խնդրեցի զքեզ, մի մերժեր զիս ի պատուիրանաց քոց:
11․ Ի սրտի իմում թաքուցի զբանս քո, որպէս զի մի մեղայց քեզ:
12․ Աւրհնեալ ես դու Տէր, ուսո ինձ զարդարութիւնս քո:
13․ Շրթամբք իմովք պատմեցից զամենայն իրաւունս բերանոյ քոյ:
14․ ի ճանապարհս վկայութեանց քոց զուարճացայ, որպէս յամենայն ի մեծութեան:
15․ Ի պատուիրանս քո հոգացայ, եւ զգուշացայ ի ճանապարհս քո:
16․ Զիրաւունս քո խաւսեցայ, եւ ոչ մոռացայ զբանս քո:
17․ Հատո ծառայի քում, զի կեցից եւ պահեցից զբանս քո:
18․ Զարթո զաչս իմ, եւ նայեցայց ի սքանչելիս աւրինաց քոց:
19․ Պանդուխտ եմ ես յերկրի, մի թաքուցաներ յինէն զպատուիրանս քո:
20․ Փափաքեաց անձն իմ, ի ցանկալ ինձ յիրաւունս քո յամենայն ժամ:
21․ Սաստեցեր ամբարտաւանից. անիծեալ ոյք խոտորեցան ի պատուիրանաց քոց:
22․ Ի բաց արա յինէն զնախատինս եւ զարհամարհանս, զի զվկայութիւնս քո խնդրեցի:
23․ Քանզի նստան իշխանք եւ չարախաւսէին զինէն. այլ ծառայ քո խորհէր յիրաւունս քո:
24․ Զի վկայութիւնք քո խաւսք իմ էին, եւ խորհուրդք իմ արդարութիւն քո:
25․ Մերձեցաւ անձն իմ ի հող, Տէր կեցո զիս ըստ բանի քում:
26․ Զճանապարհս իմ պատմեցից քեզ` եւ լուար ինձ. ուսո ինձ զարդարութիւնս քո:
27․ Ի ճանապարհս արդարութեանց քոց իմաստուն արա զիս, եւ քննեցից զսքանչելիս քո:
28․ Տքնեցաւ անձն իմ առ ի ձանձրանալ. հաստատեա զիս ի բանս քո:
29․ Զճանապարհս մեղաց ի բաց արա յինէն, եւ յաւրէնս քո ողորմեաց ինձ:
30․ Զճանապարհս ճշմարտութեան քո ընտրեցի, եւ զիրաւունս քո ես ոչ մոռացայ:
31․ Մերձեցայ ես ի վկայութիւնս քո. Տէր մի յամաւթ առներ զիս:
32․ Ի ճանապարհս պատուիրանաց քոց ընթացայ, զի անդորր արարեր սրտի իմոյ:
33․ Աւրէնսգէտ արա զիս Տէր ի ճանապարհս իրաւանց քոց, եւ խնդրեցից զնա յամենայն ժամ:
34․ Իմաստուն արա զիս, եւ քննեցից զաւրէնս քո, եւ պահեցից զնա բոլորով սրտիւ իմով:
35․ Առաջնորդեա ինձ ի շաւիղս պատուիրանաց քոց, զի ընդ նոսա հաճեցայ:
36․ Խոնարհեցո զսիրտ իմ ի վկայութիւնս քո, եւ մի յագահութիւն:
37․ Դարձո զաչս իմ զի մի տեսից զնանրութիւն, ի ճանապարհս քո կեցո զիս:
38․ Հաստատեա ծառայի քում` զբան քո յերկեւղ քո:
39․ Հան յինէն զնախատինս զոր եւ կարծեցի. զի դատաստանք քո քաղցր են:
40․ Ահա` ցանկացայ պատուիրանաց քոց, յարդարութեան քում կեցո զիս:
41․ Եկեսցէ ի վերայ իմ ողորմութիւն քո Տէր, եւ փրկութիւն քո ըստ բանի քում:
42․ Տաց պատասխանի ոյք նախատեն զիս բանիւք. զի ես ի բանս քո յուսացայ:
43․ Մի ի բացէ առներ ի բերանոյ իմմէ զբան ճշմարտութեան մինչչեւ յոյժ, զի յիրաւունս քո յուսացայ:
44․ Պահեցի զաւրէնս քո յամենայն ժամ, յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից:
45․ Գնայի ես յանդորրու, զի զպատուիրանս քո խնդրեցի:
46․ Խաւսէի զվկայութիւնս քո առաջի թագաւորաց, եւ ոչ ամաչէի:
47․ Խորհէի ի պատուիրանս քո զոր սիրեցի:
48․ Ամբարձի զձեռս իմ ի պատուիրանս քո զոր սիրեցի, եւ խորհէի յարդարութեան քում:
49․ Յիշեա զբան ծառայի քոյ, յոր եւ յուսացուցեր զիս:
50․ Սա` մխիթարեսցէ զիս ի խոնարհութեան իմում. զի բանք քո կեցոյց զիս:
51․ Ամբարտաւանք անիրաւեցան յիս յոյժ, այլ յաւրինաց քոց ես ոչ խոտորեցայ:
52․ Յիշեցի զիրաւունս քո յաւիտենից Տէր, եւ մխիթարեցայ:
53․ Տրտմութիւն կալաւ զիս ի մեղաւորաց, եւ ոյք թողին զաւրէնս քո:
54․ Գովելի են ինձ իրաւունք քո, ի տեղւոջ պանդխտութեան իմոյ:
55․ Յիշեցի ի գիշերի զանուն քո Տէր, եւ պահեցի զաւրէնս քո:
56․ Սա եղեւ ինձ ճանապարհ ի կեանս, զի զարդարութիւնս քո խնդրեցի: Տունք. ծզ:
57․ Բաժին իմ ես դու Տէր, ասացի պահել զաւրէնս քո:
58․ Աղաչեցի զերեսս քո բոլորով սրտիւ իմով, ողորմեա ինձ ըստ բանի քում:
59․ Խորհեցայ ի ճանապարհս իմ, եւ դարձուցի զոտս իմ ի վկայութիւնս քո:
60․ Պատրաստեցայ եւ ոչ խռովեցայ, զի պահեցի զպատուիրանս քո:
61․ Տոռունք մեղաց պատեցան զինեւ, այլ զաւրէնս քո ես ոչ մոռացայ:
62․ Ի մէջ գիշերի յառնէի խոստովան լինել առ քեզ Տէր, վասն իրաւանց եւ արդարութեան քո:
63․ Հաղորդ էի ես ամենայն երկիւղածաց քոց, որոց պահեալ է զպատուիրանս քո:
64․ Ողորմութեամբ քով Տէր լի եղեւ երկիր, զարդարութիւնս քո ուսո ինձ:
65․ Քաղցրութիւն արարեր ընդ ծառայի քում Տէր, ըստ բանի քում:
66․ Քաղցրութիւն զխրատ եւ զգիտութիւն ուսո ինձ, զի ի պատուիրանս քո ես հաւատացի:
67․ Մինչչեւ խոնարհեալ էի ես մեղայ, վասն այսորիկ զբանս քո պահեցի յոյժ:
68․ Քաղցր ես դու Տէր, եւ քաղցրութեամբ քով ուսո ինձ զարդարութիւնս քո:
69․ Բազմացան յիս անիրաւութիւնք ամբարտաւանից. այլ ես` բոլորով սրտիւ իմով քննեցի զպատուիրանս քո:
70․ Մածաւ որպէս կաթն սիրտք նոցա, այլ ես զաւրէնս քո խաւսեցայ:
71․ Բարի է ինձ զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո:
72․ Բարի են ինձ աւրէնք բերանոյ քոյ, քան զհազարս ոսկւոյ եւ արծաթոյ:
73․ Ձեռք քո արարին եւ ստեղծին զիս, իմաստուն արա զիս` եւ ուսայց զպատուիրանս քո:
74․ Երկիւղածք քո տեսցեն զիս եւ ուրախ եղիցին, զի ես ի բանս քո յուսացայ:
75․ Ծանեայ Տէր զի արդարութեամբ են դատաստանք քո. յիրաւի խոնարհեցուցեր զիս:
76․ Եղիցի ողորմութիւն ի մխիթարել զիս, ըստ բանի քում զծառայս քո:
77․ Եկեսցեն յիս գթութիւնք քո եւ կեցից, զի աւրէնք քո խաւսք իմ էին:
78․ Ամաչեսցեն ամբարտաւանք որ ի տարապարտուց անիրաւեցան յիս, այլ ես հոգացայց ի պատուիրանս քո:
79․ Խրատեսցեն զիս երկիւղածք քո, եւ ոյք ճանաչեն զվկայութիւնս քո:
80․ Եղիցի սիրտ իմ անբիծ յարդարութեան քում, զի մի ամաչեցից:
81․ Կարաւտացաւ անձն իմ ի փրկութիւնս քո, զի ես ի բանս քո յուսացայ:
82․ Սպասեցին աչք իմ բանի քում, ասացի ե՞րբ մխիթարեսցէ զիս:
83․ Եղէ ես որպէս տիկ ի պարզի, զի զարդարութիւնս քո ես ոչ մոռացայ:
84․ Քանի՞ ինչ են աւուրք ծառայի քո, ե՞րբ արասցես ինձ իրաւունս ի հալածչաց իմոց:
85․ Պատմեցին ինձ անաւրէնք զխորհուրդս, այլ ոչ որպէս զաւրէնս քո:
86․ Ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են, ի նանիր հալածեցին զիս աւգնեա ինձ:
87․ Փոքր միւս եւս եւ կորուսանէին զիս յերկրէ, այլ ես ոչ թողի զպատուիրանս քո:
88․ Ըստ ողորմութեան քում կեցո զիս, եւ պահեցից զվկայութիւնս բերանոյ քո:
89․ Յաւիտեան Տէր քո բան քո կայ յերկինս,
90․ ազգէ մինչչեւ յազգ է ճշմարտութիւն քո: Հաստատեցեր զերկիր, կայ եւ մնայ:
91․ Հրամանի քում մնայ տիւ, զի ամենայն ծառայ քո է:
92․ Եթէ ոչ աւրէնք քո խաւսք իմ էին, կանխաւ եւս արդեւք կորուսեալ էի ի խոնարհութեան իմում:
93․ Յաւիտեան ոչ մոռացայ զարդարութիւնս քո, զի նոքաւք կեցուցեր զիս:
94․ Քո եմ ես եւ կեցո զիս, զի զարդարութիւնս քո խնդրեցի:
95․ Ինձ սպասեցին մեղաւորք ի կորուսանել, զի զվկայութիւնս քո ես ի միտ առի:
96․ Յամենայն կատարածի տեսի զվախճան, յոյժ անդորր են ինձ պատուիրանք քո:
97․ Որպէս սիրեցի զաւրէնս քո, զաւրհանապազ խաւսք իմ էին:
98․ Քան զթշնամիս իմ իմաստուն արարեր զիս ի պատուիրանս քո, զի յաւիտեան իմ էին:
99․ Քան զամենայն ուսուցիչ իմ իմաստուն եղէ, զի վկայութիւնք քո խաւսք իմ էին:
100․ Քան զծերս իմ իմաստուն եղէ, զի զպատուիրանս քո քննեցի:
101․ Յամենայն ճանապարհաց չարաց արգելի զոտս իմ, որպէս զի պահեցից զբանս քո:
102․ Յիրաւանց քոց ես ոչ խոտորեցայ, զի դու աւրէնսգէտ արարեր զիս:
103․ Որպէս զի քաղցր են ի քիմս իմ բանք քո` քան զմեղր բերանոյ իմոյ:
104․ Ի պատուիրանաց քոց իմացեալ` ատեցի զամենայն ճանապարհս չարաց, զի դու աւրէնսգէտ արարեր զիս:
105․ Ճրագ է բան քո ոտից իմոց, եւ լոյս տայ շաւղաց իմոց:
106․ Երդուայ եւ հաստատեցի, զի պահեցից զամենայն իրաւունս արդարութեան քո:
107․ Խոնարհ եղէ մինչչեւ յոյժ, Տէր կեցո զիս ըստ բանի քում:
108․ Ընդ կամս բերանոյ իմոյ հաճեա Տէր, եւ զիրաւունս քո ուսո ինձ:
109․ Անձն իմ ի ձեռս քո յամենայն ժամ, եւ զաւրէնս քո ես ոչ մոռացայ:
110․ Եդին ինձ մեղաւորք որոգայթ, ի պատուիրանաց քոց ես ոչ մոլորեցայ:
111․ Ժառանգեցի զվկայութիւնս քո յաւիտեան, զի ցնծութիւն է սրտի իմոյ:
112․ Խոնարհեցուցի զսիրտ իմ առնել զարդարութիւնս քո յաւիտեան, վասն հատուցման:
113․ Զանաւրէնս ատեցի, եւ զաւրէնս քո սիրեցի:
114․ Աւգնական եւ փրկիչ իմ ես դու, եւ ես ի բանս քո յուսացայ:
115․ Ի բաց եղերուք յինէն չարք, եւ քննեցից զպատուիրանս Աստուծոյ իմոյ:
116․ Աւգնեա ինձ ըստ բանի քում եւ կեցո զիս, եւ մի յամաւթ առներ զիս ի յուսոյ իմմէ:
117․ Աւգնեա ինձ եւ ապրեցո զիս, եւ խորհեցայց յիրաւունս քո յամենայն ժամ:
118․ Անարգեցեր զամենեսեան որ ապստամբ եղեն յարդարութեանց քոց. զի անիրաւութեամբ են խորհուրդք նոցա:
119․ Յանցաւորս համարեցայ զամենայն մեղաւորս երկրի, վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո:
120․ Բեւեռեա ընդ երկեւղ քո զմարմին իմ, զի ի դատաստանաց քոց երկեայց յոյժ: Տունք. կդ:
121․ Արարի իրաւունս եւ արդարութիւն, մի մատներ զիս ի ձեռս նեղչաց իմոց:
122․ Ընկալ զծառայս քո ի բարի, զի մի ամբարտաւանք զզուեսցեն զիս:
123․ Սպասեցին աչք իմ փրկութեան քում Տէր, եւ բանից արդարութեան քո:
124․ Արա ընդ ծառայի քում ըստ ողորմութեան քում, զարդարութիւնս քո ուսո ինձ:
125․ Ծառայ քո եմ ես, իմաստուն արա զիս, եւ ծանեայց զվկայութիւնս քո:
126․ Ժամ է պաշտել զՏէր, խափանեցին զաւրէնս քո:
127․ Վասն այսորիկ սիրեցի զպատուիրանս քո, քան զամենայն ոսկի եւ տպազիոն:
128․ Ամենայն պատուիրանք քո աջողեցան ինձ, զի ատեցի զճանապարհս չարաց:
129․ Սքանչելի են վկայութիւնք քո, վասն այնորիկ քննեաց զնոսա անձն իմ:
130․ Յայտնութիւն բանից քոց լուսաւոր եւ իմաստուն առնէ զտղայս:
131․ Զբերան իմ բացի եւ առի զհոգի, ի պատուիրանս քո փափաքեաց անձն իմ:
132․ Նայեա առիս եւ ողորմեա ինձ, ըստ իրաւունս սիրողաց անուան քում:
133․ Զճանապարհս իմ ուղիղ արա ինձ ըստ բանի քում, եւ մի տիրեսցեն ինձ ամենայն մեղք:
134․ Փրկեա զիս ի զրպարտութենէ մարդկան, ես պահեցից զպատուիրանս քո:
135․ Երեւեցո զերեսս քո ի ծառայս քո, ուսո ինձ զարդարութիւնս քո:
136․ Վտակ ջուրց իջին յաչաց իմոց, զի ոչ պահեցին զաւրէնս քո:
137․ Արդար ես դու Տէր, եւ ուղիղ են դատաստանք քո:
138․ Պատուիրեցեր զարդարութիւն վկայութեանց քոց, եւ ճշմարիտ են յոյժ:
139․ Մաշեաց զիս նախանձ քո, զի մոռացան զբանս քո թշնամիք իմ:
140․ Ընտրեալ են բանք քո յոյժ, եւ ծառայ քո սիրեաց զսա:
141․ Մանուկ եմ ես արհամարհեալ, եւ զարդարութիւնս քո ես ոչ մոռացայ:
142․ Արդարութիւն քո արդարութիւն յաւիտենից, եւ աւրէնք քո ճշմարիտ են:
143․ Նեղութիւն եւ վիշտք գտին զիս, եւ պատուիրանք քո խաւսք իմ էին:
144․ Արդարութեամբ են վկայութիւնք քո յաւիտեան. իմաստուն արա եւ կեցո զիս:
145․ Կարդացի առ քեզ բոլորով սրտիւ իմով, լուր ինձ Տէր զի զարդարութիւնս քո խնդրեցի:
146․ Աղաղակեցի առ քեզ եւ փրկեա զիս, եւ պահեցից զվկայութիւնս քո:
147․ Կանխեցի տարաժամու` աղաղակեցի, եւ ես ի բանս քո յուսացայ:
148․ Կանխեցին աչք իմ առաւաւտու, ի խաւսել ինձ զբանս քո:
149․ Ձայնի իմում լուր Տէր ըստ ողորմութեան քում, Տէր յիրաւունս քո կեցո զիս:
150․ Մերձեցուցին յիս հալածիչք իմ զանաւրէնութիւն, զի յիրաւանց քոց հեռի եղեն:
151․ Մերձ ես դու Տէր, եւ ամենայն պատուիրանք քո ճշմարիտ են:
152․ Իսկզբանէ ծանեայ ի վկայութեանց քոց, զի յաւիտեան հաստատեցեր զնոսա:
153․ Տես զխոնարհութիւն իմ եւ փրկեա զիս, զի զաւրէնս քո ես ոչ մոռացայ:
154․ Դատեա զդատաստան իմ եւ փրկեա զիս, եւ ըստ բանի քում կեցո զիս:
155․ Հեռի է մեղաւորաց փրկութիւն, զի զիրաւունս քո ոչ պահեցին:
156․ Գթութիւնք քո բազում են Տէր, եւ ըստ իրաւանց քոց կեցո զիս:
157․ Բազում են որ հալածեն եւ նեղեն զիս, ի վկայութեանց քոց ես ոչ խոտորեցայ:
158․ Հայէի յանագորոյնս եւ մաշէի, զի զպատուիրանս քո ոչ պահեցին:
159․ Տես զի զպատուիրանս քո սիրեցի, Տէր ողորմութեամբ քո կեցո զիս:
160․ Սկիզբն բանից քոց ճշմարտութիւն է, յաւիտեան են ամենայն իրաւունք արդարութեան քո:
161․ Իշխանք հալածեցին զիս ի նանիր, եւ ի բանից քոց երկեաւ սիրտ իմ:
162․ Ցնծացայ ես ի բանս քո, որպէս այն որ գտանէ աւար բազում:
163․ Զմեղս ատեցի եւ անարգեցի, եւ զաւրէնս քո սիրեցի:
164․ Եւթն անգամ յաւուր աւրհնեցից զքեզ, վասն իրաւանց եւ արդարութեան քոյ:
165․ Խաղաղութիւն բազում է այնոցիկ որ սիրեն զաւրէնս քո, եւ ոչ գոյ ի նոսա գայթագղութիւն:
166․ Սպասեցի փրկութեան քում Տէր, եւ զպատուիրանս քո սիրեցի:
167․ Պահեաց անձն իմ զվկայութիւնս քո, եւ սիրեաց զնոսա յոյժ:
168․ Պահեցի զպատուիրանս եւ զվկայութիւնս քո, զի ամենայն ճանապարհք իմ առաջի քո են:
169․ Մերձեսցին խնդրուածք իմ առաջի քո Տէր, ըստ բանի քում իմաստուն արա զիս:
170․ Մտցեն աղաւթք իմ առաջի քո Տէր, եւ բանիւ քով փրկեա զիս:
171․ Բղխեսցեն շրթունք իմ զաւրհնութիւնս քո, յորժամ ուսուսցես ինձ զարդարութիւնս քո:
172․ Խաւսեսցի լեզու իմ զբանս քո, զի ամենայն պատուիրանք քո արդարութեամբ են:
173․ Եղիցի ձեռն քո կեցուցանել զիս, զի զպատուիրանս քո ընտրեցի:
174․ Ցանկացայ փրկութեան քում Տէր, եւ աւրէնք քո խաւսք իմ էին:
175․ Կեցցէ անձն իմ եւ աւրհնեցից զքեզ, եւ իրաւունք քո աւգնեսցեն ինձ:
176․ Մոլորեցայ ես որպէս զոչխար կորուսեալ, խնդրեա զծառայս քո զի զպատուիրանս քո ես ոչ մոռացայ: Տունք. ծզ: Կանոնս Գոբղայս. է: Սաղմոս. ժգ: Տունս. յկբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: