1. Դատեա Տէր զայնոսիկ ոյք դատեն զիս. մարտիր ընդ այնոսիկ որ մարտնչին ընդ իս:
2. Առ զզէն եւ զասպար քո, եւ արի յաւգնել ինձ.
3. հան զսուր քո ընդդէմ հալածչաց իմոց, արգել զնոսա. եւ ասա դու ցանձն իմ թէ փրկութիւն քո ես եմ:
4. Ամաչեսցեն եւ յամաւթ լիցին ոյք խնդրէին զանձն իմ. դարձցին յետս եւ ամաչեսցեն, ոյք խորհէին ինձ չար:
5. Եղիցին նոքա որպէս փոշի առաջի հողմոյ. եւ հրեշտակ Տեառն նեղեսցէ զնոսա:
6. Եղիցին ճանապարհք նոցա ի խաւար եւ ի գայթագղութիւն. եւ հրեշտակ Աստուծոյ հալածեսցէ զնոսա:
7. Ի նանիր թաքուցին ինձ որոգայթ յապականութեան իւրեանց, եւ ի նանիր նախատեցին զանձն իմ:
8. Հասցէ ի վերայ նոցա որոգայթ զոր ոչ գիտացին. եւ որս զոր թաքուցին` առցէ զոտս նոցա, եւ յորոգայթ ի նոյն անկցին:
9. Այլ անձն իմ ցնծասցէ ի Տէր, ուրախ եղիցի ի փրկութեան նորա.
10. եւ ամենայն ոսկերք իմ ասասցեն, Տէր` ո՞վ նման է քեզ: Զի փրկեաց զաղքատն ի ձեռաց հզաւրի, զաղքատն եւ զտնանկ յայնցանէ որ յափշտակեն զնա:
11. Յարեան ի վերայ իմ վկայք չարեաց. զոր ինչ ոչ գիտէի հարցանէին զիս:
12. Հատուցին ինձ չար փոխանակ ընդ բարւոյ. անժառանգել զանձն իմ խորհեցան յորդւոց ի մարդկանէ:
13. Ես ի նեղել նոցա քուրձ զգենուի, խոնարհ առնէի պահաւք զանձն իմ, եւ աղաւթք իմ ի ծոց իմ դարձցին:
14. Որպէս զեղբայր եւ զընկեր այնպէս հաճոյ լինէի, որպէս սգաւոր եւ տրտում այնպէս խոնարհ առնէի:
15. Ի վերայ իմ ուրախ եղեն եւ ժողովեցան, ժողովեցան յիս տանջանք եւ ես ոչ ծանեայ.
16. ցրուեցան եւ ոչ զղջացան: Փորձեցին զիս եւ արհամարհեցին, արհամարհանաւք. կրճտեցին ի վերայ իմ զատամունս իւրեանց,
17. Տէր ե՞րբ տեսցես: Ի բաց արա զանձն իմ ի խորամանկութենէ նոցա, եւ յառիւծուց զմիամաւրութիւն իմ:
18. Խոստովան եղէց քեզ Տէր յեկեղեցիս մեծս, եւ ի ժողովս բազմաց աւրհնեցից զքեզ:
19. Մի ուրախ եղիցին յիս թշնամիք իմ ոյք ատէին զիս տարապարտուց. ակնարկի առնէին յիս աչաւք իւրեանց:
20. Ընդ իս զխաղաղութիւն խաւսէին, եւ ինքեանք բարկութեամբ զնենգութիւն խորհէին:
21. Բացին ի վերայ իմ զբերանս իւրեանց, եւ ասացին` այո այո տեսին աչք մեր:
22. Տեսեր Տէր եւ մի լռեր, Տէր` մի ի բացեայ առնիր յինէն:
23. Զարթիր եւ հայեաց Տէր յիրաւունս իմ, Աստուած իմ եւ Տէր իմ ի դատաստանս իմ.
24. եւ իրաւ արա ինձ ըստ արդարութեան քում Տէր Աստուած իմ: Մի ուրախ եղիցին յիս թշնամիք իմ,
25. եւ մի ասասցեն` ի սիրտս իւրեանց թէ վաշ վաշ անձանց մերոց զի ընկլուզաք զնա:
26. Ամաչեսցեն եւ յամաւթ լիցին ոյք խնդային ընդ չար իմ. զգեցցին զամաւթ եւ զանարգանս ոյք մեծաբանէին ի վերայ իմ:
27. Ցնծասցեն եւ ուրախ լիցին ի քեզ ամենեքեան, ոյք կամին ընդ արդարութիւն իմ: Ասասցեն յամենայն ժամ մեծ է Աստուած. եւ ոյք կամին զխաղաղութիւն ծառայի քոյ:
28. Լեզու իմ խաւսեսցի զարդարութիւնս քո, զաւրհանապազ զգովութիւնս քո: Տունք. իէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: