1․ Սաղմոս ի Դաւիթ. ի ժամանակի զի փախուցեալ էր նա յերեսաց Աբիսողոմայ որդւոյ իւրոյ. Գ:
2․ Տէր` զի բազում եղեն նեղիչք իմ, բազումք յարեան ի վերայ իմ:
3․ Բազումք ասէին զանձնէ իմմէ, թէ չիք փրկութիւն սորա առ Աստուած իւր:
4․ Այլ դու Տէր` աւգնական իմ ես, փառք իմ եւ բարձրացուցիչ գլխոյ իմոյ:
5․ Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, լուաւ ինձ ի լեռնէ սրբոյ իւրմէ:
6․ Ես ննջեցի եւ ի քուն եղէ, զարթեայ եւ Տէր ընդունելի իմ է:
7․ Ոչ երկեայց ես ի բիւրուց զաւրաց նոցա. որ շուրջանակի պատեալ պահեալ պաշարէին զիս: Արի Տէր` եւ փրկեա զիս Աստուած իմ.
8․ զի դու հարեր զամենեսեան ոյք էին ընդ իս թշնամութեամբ ի տարապարտուց. եւ զատամունս մեղաւորաց փշրեսցես:
9․ Տեառն է փրկութիւն. ի վերայ ժողովրդեան քոյ աւրհնութիւն քո: Տունք. ը: Գոբղայս. իը:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: