Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 98

   
1. Տէր թագաւորեաց բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քրովբէս, սասանեցաւ երկիր:

2. Տէր ի Սիովն մեծ է, եւ բարձր է ի վերայ ամենայն ժողովրդոց:

3. Խոստովան եղիցուք անուան քում մեծի, զի ահաւոր եւ սուրբ է,

4. եւ պատիւ թագաւորի զիրաւունս սիրէ: Դու պատրաստեցեր զուղղութիւն, զիրաւունս եւ զարդարութիւն Յակովբայ դու արարեր:

5. Բարձր արարէք զՏէր Աստուած մեր. երկիր պագէք պատուանդանի ոտից նորա զի սուրբ է:

6. Մովսէս եւ Ահարովն երիցունք նորա. Սամուէլ ընդ այնոսիկ որ կարդան զանուն նորա: Կարդային առ Տէր եւ նա լսէր նոցա,

7. եւ ի սիւն ամպոյ խաւսէր ընդ նոսա: Պահէին զվկայութիւն նորա, եւ զհրամանս զոր ետ նոցա:

8. Տէր Աստուած մեր դու լսէիր նոցա, Աստուած դու քաւիչ լինէիր, վրէժխնդիր ի վերայ ամենայն գործոց նոցա:

9. Բարձր արարէք զՏէր Աստուած մեր, երկիր պագէք ի լեառն սուրբ նորա զի սուրբ է Տէր Աստուած մեր: Տունք. ժ: