Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 55

   
1. Ի կատարած. վասն ժողովրդեանն, որ ի սրբոյն հեռացեալ էին. ի ժամանակի զի կալան զնա այլազգիքն ի Գէթ. Յարձանագիր. Սաղմոս ի Դաւիթ. ԾԵ:

2. Ողորմեաց ինձ Աստուած զի կոխեաց զիս մարդ. զաւրհանապազ պատերազմունք նեղեցին զիս:

3. Կոխեցին զիս թշնամիք իմ զաւրհանապազ, բազում եղեն ոյք մարտնչէին ընդ իս ի բարձանց:

4. Ի տուէ ես ոչ երկեայց զի ի Տէր յուսացայ. Աստուծով գովեցից զբանս իմ.

5. յԱստուած յուսացայ` եւ ոչ երկեայց զի՞ արասցէ ինձ մարդ:

6. Զաւրհանապազ զբանս իմ անարգեցին, զինէն էին խորհուրդք նոցա ի չարութիւն:

7. Պանդուխտք եղիցին եւ թաքթաքունք շրջեսցին. նոքա գարշապարի իմում սպասէին` որպէս սպասէին անձին իմոյ:

8. Որպէս առ ոչնչէ մերժեսցես զնոսա, բարկութեամբ զժողովուրդս հնազանդեցուսցես:

9. Աստուած զկեանս իմ պատմեցից քեզ. եդից զարտասուս իմ առաջի քո որպէս խոստացար դու ինձ:

10. Դարձցին թշնամիք յետս իւրեանց, յաւուր յորում կարդացից առ քեզ: Ահա ծանեայ զի Աստուած իմ ես դու.

11. զԱստուած աւրհնեցից ի բանս իմ, եւ զՏէր գովեցից ի խաւսս իմ. յԱստուած յուսացայ եւ ոչ երկեայց զի արասցէ ինձ մարդ:

12. Յինէն են ուխտք իմ, զոր տաց քեզ Աստուած աւրհնութեամբ:

13. Փրկեցեր զանձն իմ ի մահուանէ, զաչս իմ յարտասուաց, զոտս իմ ի գայթագղութենէ. հաճոյ եղէց առաջի Տեառն յերկիր կենդանեաց: Տունք. ժա: