1․ Ընդէ՞ր խռովեցան հեթանոսք. եւ ժողովուրդք խորհեցան ի սնոտիս:
2․ Յանդիման եղեն թագաւորք երկրի, եւ իշխանք ժողովեցան ի միասին վասն Տեառն եւ վասն աւծելոյ նորա:
3․ Խզեսցուք զկապանս նոցա, եւ ընկեսցուք ի մէնջ զլուծ նոցա:
4․ Բնակեալն յերկինս ծիծաղեսցի զնոքաւք, եւ Տէր արհամարհեսցէ զնոսա:
5․ Յայնժամ խաւսեսցի ընդ նոսա բարկութեամբ իւրով, եւ սրտմտութեամբ իւրով խռովեցուսցէ զնոսա:
6․ Ես կացի թագաւոր ի նմանէ, ի վերայ Սիոնի լերին սրբոյ նորա` պատմել ինձ զհրամանս Տեառն:
7․ Տէր ասաց ցիս որդի իմ ես դու, ես այսաւր ծնայ զքեզ:
8․ Խնդրեա յինէն եւ տաց քեզ զհեթանոսս ի ժառանգութիւն, եւ իշխանութիւն քեզ զամենայն ծագս երկրի:
9․ Հովուեսցես զնոսա գաւազանաւ երկաթեաւ. որպէս զանաւթ բրտի փշրեսցես զնոսա:
10․ Արդ թագաւորք` զայս ի միտ առէք, խրատեցարուք ամենեքեան ոյք դատիք զերկիր:
11․ Ծառայեցէք Տեառն երկիւղիւ, եւ ցնծացէք առաջի նորա դողութեամբ:
12․ Ընկալարուք զխրատ նորա` զի մի բարկասցի Տէր, եւ կորնչիցիք ի ճանապարհացն արդարութեան:
13․ Ի ժամանակի որպէս բորբոքեսցի բարկութիւն նորա: Երանի ամենեցուն` ոյք յուսացեալ են ի Տէր: Տունք. ժգ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: