1․ Ի կատարած. վասն առաւաւտին աւգնականութեանց. Սաղմոս ի Դաւիթ. ԻԱ:
2․ Աստուած Աստուած իմ նայեաց առ իս, ընդէ՞ր թողեր զիս. հեռի եղեր ի փրկութենէ իմմէ` վասն բանից յանցանաց իմոց:
3․ Աստուած իմ ի տուէ կարդացի առ քեզ, եւ ինձ ոչ լուար. ի գիշերի` եւ ինձ ոչ անսացեր:
4․ Դու ի սուրբս բնակեալ ես, եւ գովեալ յԻսրայէլի:
5․ Ի քեզ յուսացան հարքն մեր, յուսացան ի քեզ եւ փրկեցեր զնոսա:
6․ Առ քեզ աղաղակեցին եւ կեցին, ի քեզ յուսացան եւ ոչ ամաչեցին:
7․ Այլ ես որդն եմ, եւ ոչ եմ մարդ, նախատինք մարդկան եւ արհամարհանք ժողովրդոց:
8․ Ամենեքեան որ տեսանէին զիս արհամարհէին զինեւ. խաւսէին շրթամբք` եւ շարժէին զգլուխս իւրեանց:
9․ Յուսացաւ ի Տէր եւ փրկեսցէ զնա, կեցուսցէ զնա զի կամի զնա:
10․ Դու ես որ հանար զիս յարգանդի. յոյս իմ ի ստեանց մաւր իմոյ:
11․ Ի քեզ անկայ ես յարգանդէ յորովայնէ մաւր իմոյ դու ես Աստուած իմ:
12․ Մի ի բացեայ առնիր յինէն, զի նեղութիւնք մերձեալ են, եւ ոչ ոք է որ աւգնէ ինձ:
13․ Շուրջ եղեն զինեւ զուարակք բազումք, եւ ցուլք գէրք պաշարեցին զիս:
14․ Բացին ի վերայ իմ զբերանս իւրեանց, որպէս առեւծ զի մռնչէ եւ յափշտակէ:
15․ Ես որպէս զջուր հեղայ` եւ ցրուեցան ամենայն ոսկերք իմ. եւ եղեւ սիրտ իմ որպէս մոմ հալեալ ի մէջ որովայնի իմոյ:
16․ Չորացաւ որպէս խեցի զաւրութիւն իմ, լեզու իմ ի քիմս իմ կցեցաւ, եւ ի հող մահու իջուցին զիս:
17․ Շուրջ եղեն զինեւ շունք բազումք, եւ ժողովք չարաց պաշարեցին զիս:
18․ Ծակեցին զձեռս իմ եւ զոտս իմ, եւ թուեցին զամենայն ոսկերս իմ. եւ նոքա հայեցան եւ տեսին զիս:
19․ Բաժանեցան զհանդերձս իմ ի մէջ իւրեանց, եւ ի վերայ պատմուճանի իմոյ վիճակս արկանէին:
20․ Դու Տէր մի հեռի առներ զաւգնականութիւն քո յինէն. եւ Տէր յաւգնել ինձ նայեաց:
21․ Փրկեա ի սրոյ զանձն իմ, եւ ի ձեռաց շանց զմիամաւրութիւն իմ:
22․ Փրկեա զիս ի բերանոյ առիւծու, եւ յեղջերէ միեղջերւոյ զխոնարհութիւն իմ:
23. Պատմեցից զանուն քո եղբարց իմոց, ի մէջ եկեղեցւոյ աւրհնեցից զքեզ:
24. Երկիւղածք Տեառն աւրհնեցէք զՏէր, ամենայն զաւակն Յակովբեան փառաւոր արասցեն զնա:
25․ Երկիցէ ի Տեառնէ ամենայն զաւակն Իսրայէլի, զի ոչ արհամարհեաց եւ ոչ անարգեաց Տէր զաղաւթս աղքատիս, եւ ոչ դարձոյց զերեսս իւր յինէն. այլ ի կարդալ իմում առ նա լուաւ ինձ:
26․ Ի քէն է գովութիւն իմ, յեկեղեցիս մեծս աւրհնեցից զքեզ: Զուխտս իմ կատարեցից առաջի ամենայն երկիւղածաց նորա:
27․ Կերիցեն տնանկք եւ յագեսցին. աւրհնեսցեն զՏէր որ խնդրեն զնա: Կեցցեն սիրտք նոցա յաւիտեանս յաւիտենից.
28․ յիշեսցեն, եւ դարձցին առ Տէր ամենայն ծագք երկրի: Երկիր պագցեն նմա ամենայն տոհմք ազանց.
29․ զի Տեառն է արքայութիւն, եւ նա տիրէ ի վերայ ամենայն հեթանոսաց:
30․ Կերան եւ երկիր պագին նմա ամենայն պարարտք երկրի. առաջի նորա անկցին ամենեքեան որ իջանեն ի հող:
31․ Անձն իմ նովաւ կեայ. եւ զաւակ իմ ծառայեսցէ նմա:
32․ Պատմեցից զՏեառնէ ազգի որ գալոցն է, պատմեսցեն զարդարութիւն ժողովրդեան որ ծնանելոցն իցէ զոր արար Տէր: Տունք. լբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: