Յաւրն առաջին շաբաթու յոր հաստատեցաւ երկիր. աւրհնութիւն գովութեան ի Դաւիթ. ՂԲ:
1. Տէր թագաւրեաց վայելչութիւն զգեցաւ, զգեցաւ Տէր զաւրութիւն ընդ մէջ իւր ածաւ: Հաստատեաց զաշխարհ զի մի սասանեսցի.
2. պատրաստ է աթոռ քո ի սկզբանէ յաւիտեանս դու ես:
3. Ամբարձան գետք ի Տէր, եւ համբարձին գետք զձայնս իւրեանց. յարիցեն գետք ի գնացս իւրեանց:
4. Ի ձայնէ ջուրց բազմաց, սքանչելի եղեն զբաւսանք ծովու: Սքանչելի ես դու Տէր ի բարձունս,
5. վկայութեանց քոց մեք յոյժ հաւատացաք: Տան քում վայել է սրբութիւն Տէր, ընդ երկայն աւուրս: Տունք. զ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: