ՎԱՂՈՐԴԵԱՆ ՕՐՀՆԵՐԳ
1․ Դաւթի օրհնութեան սաղմոսը
2․ Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու եւ սաղմոսերգելու քեզ իմ փառաբանութեամբ:
3․ Արթնացի՛ր փառք իմ, արթնացի՛ր սաղմոսով եւ օրհնութեամբ, եւ ես կ՚արթնանամ առաւօտեան:
4․ Գոհութիւն կը մատուցեմ քեզ ժողովուրդների մէջ, Տէ՛ր, եւ ազգերի մէջ սաղմոս կ՚երգեմ քեզ:
5․ Մեծ է քո ողորմութիւնը եւ երկնքից բարձր, եւ քո ճշմարտութիւնը հասնում է ամպերին:
6․ Դու երկինք ես բարձրացած, Աստուա՛ծ, եւ ողջ աշխարհն է բռնել փառքը քո:
7. Որպէսզի սիրելիներդ փրկուեն, պահպանի՛ր քո աջով եւ լսի՛ր մեզ:
8. Աստուած խօսեց իր սրբարանից. «Ես պիտի բարձրանամ, բաժանեմ Սիւքէմը եւ վրանների հովիտը պիտի չափեմ:
9. Իմն է Գաղաադն ու իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է:
10. Յուդան թագաւորս է, Մովաբը՝ աւազանը յոյսիս: Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ. եւ այլազգիներն ինձ հնազանդուեցին»:
11. Ո՞վ ինձ կը տանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կ՚առաջնորդի մինչեւ Եդոմէ,
12. եթէ ոչ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ դուրս չելար, Աստուա՛ծ:
13. Նեղութեան մէջ օգնութի՛ւն տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւնը մարդու:
14. Աստուծով զօրութիւն կը ստեղծենք, եւ նա ամօթահար կ՚անի մեր թշնամիներին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: