1․ Որդւոյ Դաւթի թագաւորի Իսրայէլի յԵրուսաղէմ:
2․ Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ`
3․ իմանալ զբանս հանճարոյ: ընդունել զդարձուածս բանից: Ի միտ առնուլ զարդարութիւն ճշմարիտ, եւ ուղղել զիրաւունս:
4 Զի տացէ անմեղաց զխորագիտութիւն. մանկանց տղայոց զմիտս եւ զհանճար:
5․ Որոց իբրեւ լուիցէ իմաստունն` իմաստնագոյն լիցի, իսկ որ հանճարեղն իցէ` զառաջնորդութիւն ստասցի:
6․ Ի միտ առցէ զառակս եւ զբանս խորինս, զճառս իմաստնոց եւ զառակս նոցա:
7․ Սկիզբն իմաստութեան երկեւղ Տեառն. հանճար բարի ամենեցուն որ առնեն զնա: Պաշտաւն բարի առ Աստուած` սկիզբն զգաւնութեան: զիմաստութիւն եւ զխրատ` ամպարիշտք անգոսնեն:
8․ Լուր որդեակ խրատու հաւր քոյ, եւ մի մերժեր զաւրէնս մաւր քոյ.
9․ զի պսակ շնորհաց ընկալցի գլուխ քո. եւ մանեակ ոսկի ի պարանոցի քում:
10․ Որդեակ` մի խաբեսցեն զքեզ արք ամպարիշտք. եւ մի ախորժեսցես`
11․ եթէ կոչեսցեն զքեզ` եւ ասիցեն. եկ ընդ մեզ` կցորդ լեր արեան. ծածկեսցուք յերկրի զայր արդար ի տարապարտուց:
12․ Կլցուք զնա կենդանւոյն իբրեւ դժոխք. եւ բարձցուք զյիշատակս նորա յերկրէ.
13․ եւ զստացուածս նորա զպէսպէսս ըմբռնեսցուք: լցցուք զտունս մեր աւարաւ:
14․ Զվիճակ քո արկ ընդ մեզ. քսակ հասարակաց ստասցուք ամենեքեան. գանձարան ի միասին եղիցի մեր:
15․ Որդեակ` մի երթար ճանապարհ ընդ նոսա. խոտորեա զոտն քո ի շաւղաց նոցա:
16․ Զի ոտք նոցա ի չարիս ընթանան, եւ արագունք են հեղուլ զարիւն:
17․ Զի ոչ եթէ տարապարտուց ձգեն գործիս թռչնոց.
18․ զի նոքին իսկ որ սպանութեանն հաղորդք են` գանձեն անձանց իւրեանց զչարիս: կործանումն արանց անաւրինաց չար է:
19․ Այս ճանապարհք են ամենեցուն որ գործեն զանաւրէնս. զի ամպարշտութեամբն զանձինս իւրեանց սատակեն:
20․ Իմաստութիւն յելս ճանապարհաց գովի, եւ ի հրապարակս համարձակութիւն բերէ.
21․ եւ ի գլուխս պարսպաց քարոզի, եւ առ դրունս հզաւրաց յաճախէ. եւ ի դրունս քաղաքաց համարձակեալ խաւսի:
22․ Ցորքան ժամանակս անմեղք իցեն զհետ արդարութեան, մի ամաչեսցեն: Իսկ անմիտք ցանկացաւղք թշնամանաց` ամպարշտեալք ատեցին զիմաստութիւն.
23․ եւ դատապարտք եղեն յանդիմանութեանց: Ահաւասիկ առաջի առնեմ ձեզ զհոգւոյ իմոյ զպատգամս. ուսուցից զբանս իմ ձեզ:
24․ Քանզի կոչէի եւ ոչ լսէիք` յերկարէի զբանս իմ` եւ ոչ անսայիք:
25․ Այլ ապախտ առնէիք զխորհուրդս իմ. եւ յանդիմանութեանց իմոց ոչ անսայիք:
26․ Այսուհետեւ` ես ծիծաղեցայց զկորստեամբ ձերով. եւ ոտնհար եղէց` յորժամ գայցէ նեղութիւն եւ պաշարումն:
27․ Եւ յորժամ հասանիցէ ձեզ յանկարծակի խռովութիւն, եւ կործանումն ի նմանութիւն մրրկի գայցէ: կամ յորժամ հասանիցէ ձեզ սատակումն,
28․ իցէ զի կարդայցէք առ իս` եւ ես ոչ լսիցեմ ձեզ: Խնդրեսցեն զիս չարք` եւ ոչ գտանիցեն:
29․ Զի ատեցին զիմաստութիւն. եւ զերկեւղ Տեառն ոչ խնդրեցին:
30․ Եւ ոչ կամէին անսալ խորհրդոց իմոց, եւ արհամարհեցին զյանդիմանութիւնս իմ:
31․ Այսուհետեւ կերիցեն զպտուղս ճանապարհաց իւրեանց. եւ իւրեանց ամպարշտութեամբն յագեսցին:
32․ Փոխանակ զի զրկէին, զտղայս կոտորեցին. եւ կշտամբութիւն զամպարիշտս սատակեսցէ:
33․ Իսկ որ ինձ լսէ` բնակեսցէ յուսով. եւ դադարեսցէ աներկեւղ յամենայն չարութենէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: