1. Պատասխանի ողոք` դարձուցանէ զսրտմտութիւն: Բան խիստ` յարուցանէ զբարկութիւն.
2. լեզու իմաստնոյ դիտէ զբարիս: Բերան անզգամաց պատմեն զչարիս:
3. Յամենայն տեղիս աչք Տեառն դիտեն զբարիս եւ զչարս:
4. Բժշկութիւն լեզուի` ծառ կենաց. եւ որ պահէն զնա` լցցի հոգւով:
5. Անզգամն` անգոսնէ զխրատ հաւր. որ պահէ զյանդիմանութիւն` խորագէտ է: Ի յաճախել արդարութեան` զաւրութիւն բազում. եւ ամպարիշտք արմատաքի յերկրէ կորիցեն:
6. Տունք արդարոց զաւրութեամբ բազմաւ. պտուղք ամպարշտաց կորիցեն:
7. Շրթունք իմաստնոց` հաստատեալ են իմաստութեամբ. սիրտք անմտաց ոչ են անսխալք:
8. Պատարագք ամպարշտաց` պիղծ են առաջի Աստուծոյ: ուխտք ուղղոց` ընդունելի են նմա:
9. Պիղծ են առաջի Տեառն ճանապարհք ամպարշտաց. իսկ որ երթայ զհետ արդարութեան` սիրէ զնա:
10. Խրատ անմեղին` ճանաչի մերձաւորաց, իսկ որ ատեանն զյանդիմանութիւն` վախճանեսցին անարգանաւք:
11. Դժոխք եւ կորուստ յայտնի են առաջի Տեառն. զիար՞դ ոչ եւ սիրտք մարդկան:
12. Ոչ սիրէ անխրատն զյանդիմանիչս իւր, եւ ընդ իմաստունս ոչ խաւսեսցի:
13. Սրտի բերկրեցելոյ երեսք ծաղկին. եւ ոգի որ ի տրտմութեան թախծեալ շրջի:
14. Սիրտ ուղիղ` խնդրէ զիմաստութիւն. եւ բերան անխրատից` տեղեկանայ չարեաց:
15. Յամենայն ժամանակս աչք չարաց` սպասեն չարեաց, իսկ բարիքն` հանդարտեն յամենայն ժամ:
16. Լաւ է փոքր բաժին երկիւղիւ Տեառն, քան զգանձս մեծամեծս աներկիւղութեամբ:
17. Լաւ է կոչունք բանջարեղէնք` սիրով եւ շնորհիւ, քան զուարակ ի մսրոյ թշնամութեամբ:
18. Այր բարկացաւղ` նիւթէ զկռիւս. իսկ երկայնամիտն եւ զհանդերձեալն ցածուցանէ: Այր երկայնամիտ շիջուցանէ զդատաստանս. իսկ ամպարիշտն` առաւել եւս գրգռէ:
19. Ճանապարհք վատաց` կցեալ են փշովք, իսկ ժրացն վարունք են:
20. Որդի իմաստուն` ուրախ առնէ զհայր. որդի անմիտ` արհամարհէ զմայր իւր:
21. Սիրտ անմտի կարաւտ է հանճարոյ. այր իմաստուն ուղորդ գնայ:
22. Յապաղեն զխորհուրդս` որ ոչ պատուեն զխորհրդակիցս: Ի սիրտս խորհրդականաց հաստատի խորհուրդ:
23. եւ ոչ հնազանդի նմա անզգամ. եւ ոչ ասիցէ դիպաւղ ինչ եւ բարի հասարակաց:
24. Ճանապարհք կենաց ի խորհուրդս իմաստնոց, զի խորշեալ ի դժոխոց` փրկեսցի:
25. Զտունս թշնամանողաց կործանէ Տէր. եւ հաստատէ զսահմանս որբոց եւ այրեաց:
26. Պիղծ է առաջի Տեառն խորհուրդ անիրաւ. բանք սրբոց պարկեշտ են:
27. Սատակէ զանձն իւր կաշառառուն. իսկ որ ատեայ զկաշառս` կեցցէ: Ողորմութեամբ եւ հաւատով սրբին մեղք. երկիւղիւ Տեառն խորշի ամենայն ոք ի չարէ:
28. Սիրտք արդարոց խոկան զհաւատս. բերան ամպարշտի պատասխանի տայ զչարիս: Ընդունելի են առաջի Տեառն ճանապարհք մարդոց արդարոց. վասն նոցա եւ թշնամիք բարեկամք լինին:
29. Հեռի է Աստուած յամպարշտաց. եւ աղաւթից արդարոց` լսէ: Լաւ է սակաւ ինչ առնուլ արդարութեամբ, քան զբազում արդիւնս աներկիւղութեամբ:
30. Սիրտ առն խորհեսցի զիրաւունս. զի յԱստուծոյ ուղղեսցին գնացք նորա:
31. Ակն որ տեսանէ զբարիս` ուրախ առնէ զսիրտ. համբաւ բարեաց պարարէ զոսկերս:
32. Որ մերժէ զխրատ` ատեայ զանձն. որ պահէ զյանդիմանութիւն` ստանայ զհանճար:
33. Երկեւղ Տեառն խրատ եւ իմաստութիւն. եւ սկիզբն փառաց պատասխանի արասցէ նմա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: