1. Վասն այսորիկ դու զիմաստութիւն քարոզեսցես, զի հանճար ձայնատու լիցի քեզ:
2. Քանզի ի վերայ լերանց գլխաւորաց է, եւ ի մէջ շաւղաց հասեալ կայ.
3. եւ ի դրունս հզաւրաց սպասէ. եւ ի մուտս աւրհնի:
4. Զձեզ աղաչեմ ով մարդիկ, եւ բաշխեմ զբարբառ իմ որդւոց մարդկան:
5. Իմացարուք անմեղք զխորագիտութիւն. եւ անխրատք դիք ի սիրտս ձեր:
6. Ունկն դիք ինձ, զի զպարկեշտս բարբառիմ. եւ բղխեմ ի շրթանց իմոց զուղղութիւնս:
7. Զի զճշմարտութիւն խոկասցէ կոկորդ իմ. եւ պիղծ են առաջի իմ շրթունք սուտք:
8. Արդարութեամբ են ամենայն պատգամք բերանոյ իմոյ, եւ ոչ գոյ ի նոսա ծռութիւն եւ ոչ թիւրութիւն:
9. Ամենայն ինչ ուղիղ է իմաստնոց. եւ յարմարեալ է այնոցիկ ոյք գտանեն զգիտութիւն:
10. Ընկալարուք զխրատ` եւ մի զարծաթ. եւ զգիտութիւն քան զոսկի ընտիր:
11. Լաւ է իմաստութիւն քան զականս պատուականս. եւ ամենայն ինչ պատուական չարժէ զնա:
12. Ես իմաստութիւն բնակեցայ ի խորագիտութեան. զխորհուրդս եւ զգիտութիւն կոչեցի յիս:
13. Երկեւղ Տեառն ատեայ զանիրաւութիւն. զթշնամանս` եւ զհպարտութիւն, եւ զճանապարհս չարեաց:
14. Իմ է խորհուրդ եւ զգուշութիւն, եւ իմ է հանճար եւ զաւրութիւն:
15. Ինեւ թագաւորք թագաւորեն, եւ հզաւրք գրեն զարդարութիւն:
16. Ինեւ մեծամեծք մեծանան, եւ բռունք ինեւ ունին զերկիր:
17. Ես` որ զիսն սիրեն` սիրեմ. եւ որ զիսն խնդրեն` գտցեն շնորհս:
18. Մեծութիւն եւ փառք` իմ իսկ են. եւ ստացուածք բազմաց եւ արդարութիւն:
19. Լաւ է զիս ստանալ` քան զոսկի եւ զականս պատուականս. եւ զարդիւնս իմ քան զոսկի եւ զարծաթ ընտիր:
20. Ի ճանապարհս արդարութեան գնամ. եւ ի մէջ շաւղաց արդարութեան շրջիմ:
21. Զի բաշխեցից սիրելեաց իմոց զմեծութիւն. եւ զգանձս նոցա լցուցից բարութեամբ: Եթէ պատմեցից ձեզ զհանապազորդ լինելոցն, եւ յիշեցուցից որ յաւիտենիցն համարեալ են:
22. Տէր հաստատեաց զիս ի սկիզբն ճանապարհաց իւրոց ի գործս իւր. յառաջ քան զյաւիտեանս հաստատեաց զիս:
23. Իսկզբանէ յառաջ քան զերկիր առնել.
24. եւ նախ քան զանդունդս գործել. եւ նախ քան զբղխել աղբիւրաց ջրոց.
25. յառաջ քան զլերինս հաստատել: յառաջ քան զամենայն բլուրս ծնաւ զիս:
26. Տէր արար զշէնս եւ զանշէնս. եւ զեզերս բնակեալս ի ներքոյ երկնից:
27. Մինչդեռ պատրաստէր զերկինս` ընդ նմա էի. եւ մինչ զատուցանէր զաթոռ իւր ի վերայ հողմոց:
28. Եւ յորժամ զաւրացուցանէր զամպս վերինս: եւ յորժամ հաստատուն դնէր զաղբեւրս ի ներքոյ երկնից:
29. Ի դնել ծովու զհաստատութիւն իւր. զի ջուրք մի անցցեն ըստ ափն նորա: ի ժամանակի յորում հաստատուն դնէր զհիմունս երկրի.
30. ես էի առ նովաւ պատշաճեալ: Ես էի որով ուրախ լինէր Տէր հանապազ, եւ ցնծայի առաջի նորա յամենայն ժամ:
31. Յորժամ ուրախ լինէր ընդ աշխարհին բովանդակել: եւ ցնծայր յորդիս մարդկան:
32. Արդ որդեակ` լուր ինձ: եւ երանելի են` որ զճանապարհս իմ պահիցեն:
33. Լուարուք զիմաստութիւն` եւ իմաստունք լերուք, եւ մի պաշարիցիք:
34. Երանեալ է այր որ լուիցէ ինձ, եւ մարդ որ զճանապարհս իմ պահիցէ: տքնիցի առ դրունս իմ հանապազ. եւ պահիցէ զսեամս մտից իմոց:
35. Զի ելք իմ են ելք կենաց. եւ պատրաստին կամք իմ ի Տեառնէ:
36. Իսկ որ յիսն մեղանչեն` ամպարշտեն յանձինս իւրեանց. եւ որ ատեանն զիս` սիրեն զմահ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: