1. Լաւ է տգիտի որ գնայ միամտութեամբ իւրով. քան անզգամին որ շաղաւաշուրթն իցէ:
2. Սակայն տգիտութիւն անձին իւրում ոչ է բարւոք, եւ ի ստիպել ոտից իւրոց մեղանչէ:
3. Անզգամութիւն առն` ապականէ զճանապարհս նորա. եւ Աստուծոյ մեղ դնէ ի սրտի իւրում:
4. Մեծութիւն յաւելու բարեկամս բազումս: եւ աղքատն` եւ ի բուն բարեկամէ անտի քակի:
5. Վկայ սուտ` առանց պատժի ոչ լիցի: եւ որ մեղ դնէ տարապարտուց` ոչ ապրեսցի:
6. Բազումք ողոքեն զերեսս թագաւորաց. եւ ամենայն չարակամ նախատ լիցի մարդկան:
7. Ամենայն որ ատեայ զեղբայր աղքատ, հեռի լինի եւ ի սիրոյ նորա: Խորհուրդ բարի` առ որս ճանաչենն զնա, մերձենայ. եւ այր իմաստուն գտցէ զնա: Որ կարի չար առնէ` կատարէ զչարիս. եւ որ գրգռէ զբանս` ոչ ապրեսցի, մանաւանդ որ վարէ զբանս որ ոչ իւր իցէ:
8. Որ ստանայ զհանճար` սիրէ զանձն. եւ որ պահէ զիմաստութիւն` պահէ զբարիս:
9. Վկայ սուտ` առանց պատժի ոչ լիցի. եւ որ բորբոքէ զչարութիւն` ընկերաց, եւ որ յուզէ զչարութիւն` կորիցէ:
10. Ոչ վայելէ անզգամի փափկութիւն. եւ եթէ ծառայ սկսանիցի հպարտութեամբ տիրել:
11. Այր ողորմած` երկայնամիտ լինի. եւ պարծանք նորա գերիվերոյ լինին անզգամաց:
12. Սպառնալիք թագաւորի նման են մռնչելոյ առիւծու. զուարթութիւն նորա իբրեւ զցաւղ ի վերայ դալարոյ:
13. Ամաւթ հաւր` որդի անմիտ. ոչ են սուրբ ուխտք վարձուց վարձկանաց:
14. Զտունս եւ զստացուածս բաժանեն հարք որդւոց. եւ ի Տեառնէ պատշաճի կին առն:
15. Վատութիւն ունի զկանացին. անձն գործատեաց` քաղցիցէ:
16. Որ պահէ զպատուիրանս` պահէ զանձն իւր, որ արհամարհէ զճանապարհ իւր` կորիցէ:
17. Փոխ տայ Աստուծոյ որ ողորմի տնանկին, ըստ տրոց նորա հատուսցէ նմա:
18. Խրատեա զորդի քո` զի այնպէս եղիցի քեզ յոյս բարի. եւ ի թշնամանս մի հպարտանար անձամբ քով: Զի եթէ հարկանես զնա գաւազանաւ` ոչ մեռանի. բայց զանձն նորա փրկես ի մահուանէ:
19. Այր չարաբար` բազումս տուժեսցի. եւ եթէ եւս ժանտանայցէ` եւ զանձն եւս դիցէ ի վերայ:
20. Լուր որդեակ խրատու հաւր քոյ. զի իմաստուն եղիցիս ի վախճանի քում:
21. Բազում խորհուրդք են ի սրտի առն. բայց խորհուրդ Աստուծոյ յաւիտեան մնայ:
22. Պտուղ առն` ողորմածութիւն իւր: լաւ է աղքատ արդար քան զմեծատուն սուտ:
23. Երկեւղ Տեառն ի կենդանութիւն առն. իսկ աներկեւղն մոլորեալ ի դրունս` բնակեսցէ ի տեղիս ուր ոչ լիցի այցելութիւն յաւիտենից:
24. Որ թաքուցանէ զձեռս իւր ի ծոց իւր զուր, եւ ոչ ի բերան իւր տարցի զնոսա:
25. Ի չարչարել անզգամի` խորագիտագոյն եւս լինի անմեղն. ապա թէ յանդիմանես զայր իմաստուն` ի միտ առցէ զհանճար:
26. Որդի որ անարգէ զհայր եւ մերժէ զմայր, ամաւթ կրէ եւ նախատ լիցի:
27. Որդի որ թողուցու պահել զխրատ հաւր, խորհի զճառս չարեաց:
28. Որ յերաշխի առնու զմանուկ անմիտ` թշնամանս առնէ աւրինաց: եւ բերան ամպարշտաց կլանէ զդատաստանս:
29. Պատրաստին անխրատից տանջանք. նոյնպէս եւ պատիժք անզգամաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: