1. Իմաստութիւն շինեաց իւր տուն, եւ կանգնեաց սիւնս եւթն:
2. Զեն զզենլիս իւր, եւ խառնեաց ի խառնելիս զգինի իւր, եւ պատրաստեաց զսեղան իւր:
3. Եւ առաքեաց զծառայս իւր, կոչել բարձր քարոզութեամբ ի խառնելիս իւր`
4. եւ ասէ. Որ ոք իցէ անզգամ, եկեսցէ առիս: եւ ցպակասամիտսն ասէ.
5. եկայք կերայք ի հացէ իմմէ, եւ արբէք զգինի իմ զոր խառնեցի ձեզ:
6. Թողէք զանզգամութիւն եւ կեցջիք. խնդրեցէք զիմաստութիւն զի ապրեսջիք: եւ ուղղեցէք գիտութեամբ զհանճար. եւ ուղիղ ճանապարհաւ իմացարուք զխրատ:
7. Որ խրատէ զչարս` առցէ անձին իւրում անարգանս. եւ որ յանդիմանէ զամպարիշտս` ատեայ զանձն:
8. Մի յանդիմաներ զչարս, զի մի ատեսցեն զքեզ: յանդիմանեա զիմաստունն, եւ սիրեսցէ զքեզ. զանմիտն, եւ յաւելցէ ատել զքեզ:
9. Տուր իմաստնոյն պատճառս` եւ իմաստնագոյն եւս լիցի: տեղեկացո զարդարն, եւ յաւելցէ ընդունել:
10. Սկիզբն իմաստութեան` երկեւղ Տեառն. եւ խորհուրդ սրբոց հանճար: իմանալ զաւրէնս` մտաց առատաց է:
11. Այսու աւրինակաւ բազում ժամանակս կեցցես. եւ յաւելցին քեզ ամք կենաց:
12. Որդեակ իմ` թէ իմաստուն լինիցիս, անձին քում իմաստուն իցես` եւ ընկերաց: եւ եթէ անզգամ իցես` միայն պեղեսցես զչարիս: Որ հաստատի ի ստութիւն` նա զհողմս արածէ եւ նոյն հալածէ զթռչունս թեւաւորս: Զի եթող զճանապարհս այգւոյ իւրոյ, եւ ի շաւղաց անդոյ իւրոյ մոլորեալ է: Գնայ ընդ անջրդին եւ ընդ անապատն. եւ ընդ երկիր կարգեալ ի ծարաւուտ. եւ ժողովէ ձեռաւք իւրովք զանպտղութիւն:
13. Կին անզգամ եւ յանդուգն կարաւտ լիցի հացի. եւ որ ոչ գիտէ զամաւթ:
14. Նստաւ առ դրունս տան իւրոյ աթոռով յայտնապէս ի հրապարակս.
15. եւ կոչէ զանցաւորս որ գնայցեն ուղիղ զճանապարհս իւրեանց:
16. Որ ոք իցէ ի ձէնջ առաւել անմտագոյն` առ իս դարձցի: եւ պակասամտացդ հրաման տամ, եւ ասեմ:
17. հաց գաղտնի մտադեւր կերիջիք, եւ ջուր գողունի` ախորժելով արբջիք:
18. Եւ ո՞ ոչ գիտէ թէ երկրածինք առ նմա կորնչին. եւ ի թափս դժոխոց հասանեն: Այլ դու ի բաց ոստիր, եւ մի յամեր ի տեղւոջ նորա. եւ մի հաստատեր զակն քո ի նա: Զի այնպէս անցցես ընդ ջուրն աւտար. եւ անցանիցես ընդ գետն աւտարական: եւ ի ջրոյ աւտարէ ի բաց լինիցիս. եւ յաւտար աղբիւրէ մի ըմպիցես:Զի բազում ժամանակս կեցցես. եւ յաւելցին քեզ ամք կենաց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: