1․ Որդեակ` եթէ ընկալեալ զպատգամս պատուիրանի իմոյ ծածկեսցես յանձին քում.
2․ լուիցէ իմաստութեան ունկն քո. եւ առակեսցես զսիրտ քո ի հանճար. եւ աւանդեսցես զնա որդւոյ քում ի խրատ:
3․ Զի եթէ զիմաստութիւն կոչեսցես ի քեզ, եւ հանճարոյ տացես զանձն քո:
4․ Եւ եթէ խնդրեսցես զնա իբրեւ զարծաթ ընտիր. եւ իբրեւ զգանձս քննեսցես զնա:
5․ Յայնժամ ի միտ առցես զերկեւղ Տեառն, եւ զբարութիւն Աստուծոյ գտցես:
6․ Զի Տէր տայ զիմաստութիւն. եւ յերեսաց նորա գիտութիւն եւ հանճար:
7․ Գանձէ ուղղոց զփրկութիւն. վերակացու լինի գնացից նոցա:
8․ Պահել զճանապարհս իրաւանց. եւ զճանապարհս երկիւղածաց իւրոց ամրացուսցէ:
9․ Յայնժամ ի միտ առցես զարդարութիւն եւ զիրաւունս. եւ ուղղեսցես զամենայն շաւիղս բարութեան:
10․ Զի եթէ եկեսցէ իմաստութիւն ի միտս քո. եւ զհանճար անձին քում բարի համարեսցիս լինել:
11․ Խորհուրդք բարեաց զգուշասցին զքեւ` եւ միտք սուրբք պահեսցեն զքեզ:
12․ Զի ապրեցուսցես զքեզ ի ճանապարհէ չարէ, եւ յառնէ որ խաւսիցի եւ ոչինչ հաւատարիմս:
13․ Ոհ որոց թողեալ իցէ զճանապարհս ուղիղս` գնալ ի ճանապարհս խաւարինս:
14․ Որ ուրախ լինիցին ընդ չարիս, եւ խնդայցեն ընդ խոտորումն չարութեան:
15․ Որոց թեւր իցեն ճանապարհք իւրեանց, եւ կամակոր շաւիղք նոցա:
16․ Հեռի առնել զքեզ յուղիղ ճանապարհէ, եւ աւտարացուցանել յարդար խորհրդոց: Որդեակ իմ, մի հասցեն քեզ խորհուրդք չարք,
17․ որոց թողեալ իցէ զուսումն մանկութեան.
18․ եւ մոռացեալ զուխտն աստուածեղէն: Զի եդ մերձ ի մահ զտուն իւր, եւ մաւտ ի դժոխս` ընդ երկրածինս զշաւիղս իւր:
19․ Ամենեքեան որ գնան ընդ նոսա` ոչ դարձցին. այլ եւ ի զղջումն եւս եկեսցեն: Եւ ոչ ժամանեսցեն ի ճանապարհս ուղիղս. եւ ոչ հասցեն ի տարեկանս կենդանութեան:
20․ Զի եթէ գնացեալ էր ի ճանապարհս բարիս, գտանէին արդեւք զշաւիղս արդարութեան զդիւրինս: Քաղցրացեալք եղիցին բնակիչք երկրի. անմեղք մնասցեն ի նմա:
21․ Զի ուղիղք բնակեսցեն յերկրի. եւ անարատք մնասցեն ի նմա:
22․ Ճանապարհք ամպարշտաց կորիցեն յերկրէ. եւ անաւրէնք մերժեսցին ի նմանէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: