Գիրք` 24․ Սաղմոս

Գլուխ 147

   
Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի
12․ Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ Երուսաղէմ, եւ օրհներգի՛ր քո Աստծուն, Սիո՛ն,
13․ քանզի նա դռներիդ նիգերն ամրացրեց, եւ որդիներիդ օրհնեց քո մէջ:
14․ Քո սահմանները խաղաղութեան մէջ պահեց, եւ ցորենի առատութեամբ լիացրեց քեզ:
15․ Նա երկիր է ուղարկում խօսքերն իր, եւ արագ սլանում են պատգամները նրա:
16․ Նա ձիւն է տեղացնում ինչպէս բուրդ, եւ մառախուղը ցանում փոշու պէս:
17․ Նա սառոյցներն արձակում է ինչպէս պատառներ. ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին:
18․ Ուղարկում է խօսքն իր ու հալեցնում դրանք. փչում են հողմերը, եւ հոսում ջրերը:
19․ Իր խօսքը յայտնում է Յակոբին, իր օրէնքներն ու դատաստանները՝ Իսրայէլին:
20․ Տէրն այսպէս չվարուեց բոլոր ազգերի հետ, եւ իր դատաստանները նրանց չյայտնեց: