ՀԱԼԱԾԵԱԼԻ ԱՂԵՐՍԱՆՔԸ
1․ Այսուհետեւ՝ Դաւթի իմաստութեան օրհնութիւնը,
2․ այն ժամանակ, երբ Զիփացիները եկան եւ ասացին Սաւուղին. «Ահա Դաւիթը թաքուն նստած է մեզ մօտ»։
3․ [Ո՜վ] Աստուա՛ծ, Քո Անուամբ փրկի՛ր ինձ եւ Քո զօրութեամբ [արդարացրո՛ւ] ինձ:
4․ Աստուա՛ծ, լսի՛ր իմ աղօթքները, ակա՛նջ դիր [իմ] խօսքերին:
5․ Օտարներն ելան իմ դէմ, հզօրներն իմ կեանքը [խլել] ուզեցին եւ Քեզ իրենց աչքում Աստուած չհամարեցին:
6․ Ահա Աստուած իմ օգնականն է, եւ Տէրը՝ իմ հոգու ապաւէնը:
7․ Չարիքը շրջելով թշնամիներիս դէմ՝ Քո ճշմարտութեամբ կործանի՛ր նրանց:
8․ Ես իմ բարի կամքով զոհ պիտի մատուցեմ Քեզ, Տէ՛ր, եւ գոհանամ Քո անուամբ, քանի որ այն բարի է:
9․ Իմ ողջ նեղութիւնից փրկեցիր ինձ, եւ աչքս տեսաւ կորուստը թշնամիներիս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: