ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՔԱՀԱՆԱՅ
Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
1. Տէրն իմ Տիրոջն ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ պատուանդան դարձնեմ»:
2. Տէրը քեզ իշխանութեան գաւազան կ՚ուղարկի Սիոնից, եւ դու կ՚իշխես քո թշնամիների մէջ:
3. Քեզնով է սկսւում զօրացումն իմ օրերի, քո սրբերի վայելչութեամբ. «քեզ արշալոյսից առաջ ծնեցի արգանդից»:
4. Երդուեց Տէրը եւ չի զղջայ, որ դու յաւիտենական քահանայ ես ըստ Մելքիսեդեկի կարգի:
5. Եւ Տէրը, որ քո աջ կողմում է, բարկութեան օրը կը կործանի թագաւորներին:
6. Նա կը դատի հեթանոսներին ու կը բազմացնի իր հարուածները, եւ շատերի գլուխը կը ջախջախի երկրի վրայ:
7. Ճանապարհին նա կը խմի հեղեղատի ջրերից, եւ դրա համար էլ գլուխը վեր կը պահի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: