Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ
1. Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
Խորութիւններից քեզ կանչեցի, Տէ՛ր:
2. Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը, թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի:
3. Եթէ անօրէնութիւններս քննես, Տէ՛ր, ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր,
4. քանզի քեզնից է գալիս քաւութիւնը:
5. Քո անուան համար համբերեցի, Տէ՛ր, հոգիս սպասեց քո խօսքին:
6. Հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ: Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ, առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ:
7. Տիրոջից է ողորմութիւնը, ու նրանից են բոլոր փրկութիւնները:
8. Եւ նա պիտի փրկի Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: