Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։7

Մաղաքիա արք. Օրմանյան

բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր».
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:1
   

Սուրբ Գրիգոր Աստվածաբան

բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր».
   
    Դևերը ճանաչում են Նրան (Ղուկ. 4։33-34, Մարկ. 1։23-24), բայց նա հալածում է դևերին (Մատթ. 8։16, Մարկ. 1։34) և խեղդում է ոգիների լեգեոնը (Մատթ.  8։32, Ղուկ. 8։30, 33), տեսնում է դևերի իշխանին փայլակի պես երկնքից ընկնելիս (Ղուկ. 10։18): Նրան քարկոծում են, բայց չեն կարողանում բռնել (Հովհ. 8։59, 10։31−39): Նա աղոթում է, բայց նաև լսում է աղոթքները (Մարկ. 1։35, Մատթ. 8։13): Նա լալիս է (Հովհ. 11։34-35), բայց նաև դադարեցնում է լացը (Ղուկ. 7։13, 8։52, 23։28): Նա հարցնում է, թե որտեղ դրեցին Ղազարոսին (Հովհ. 11:34), քանի որ մարդ էր, բայց նա նաև հարություն է տալիս Ղազարոսին (Հովհ. 11։43-44), որովհետև Աստված էր:
   

Սուրբ Աթանաս Մեծ Ալեքսանդրացի

բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր».
   

   Եթե Քրիստոսը մեռած լիներ, ապա չէր կարող դևերին հալածել և կուռքերին տապալել, քանի որ դևերը չէին լսի մեռելին: Եթե նրանք հստակ հալածվում են Քրիստոսի անունով, ապա ակնհայտորեն Նա չի մահացել: Ավելին, մարդկանց համար անտեսանելին տեսնող դևերը, եթե  Նա մեռած լիներ,  կիմանային այդ մասին և ամենևին չէին հնազանդվի Նրան: Այսօր էլ ամբարիշտները չեն հավատում, բայց դևերը տեսնում են, որ Նա Աստված է, և  հետևաբար վազում և ընկնում են Նրա առաջ՝ կրկնելով Նրա մարմնում եղած ժամանակ իրենց կողմից ասված խոսքերը. «Գիտենք, թե ով ես, Աստծու Սուրբն ես Դու» (Մարկ. 1։24, Ղուկ. 4։34), ինչպես նաև. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Հիսո՛ւս, բարձրյալ Աստծ՛ու Որդի, աղաչում եմ քեզ, ինձ մի՛ տանջիր» (Ղուկ.  8։28):
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր».
   
   Դիվահարը գնում և Քրիստոսին Աստծո Որդի է խոստովանում: Քանի որ նավի վրա գտնվողները տարակուսանքի մեջ էին Նրա ով լինելու վերաբերյալ, ուստի նրա մասին ամենահուսալի վկայությունը տրվում է թշնամիներից․ նկատի ունեմ դևերին: Դևերը մարդուց ելնելը տանջանք էին համարում, այդ իսկ պատճառով նրանք ասում էին «մի՛ տանջիր», այսինքն՝ մի՛ վանիր մեզ մեր բնակարանից, այսինքն՝ մարդուց: Մյուս կողմից, նրանք մտածում էին, որ Տերը չափազանց մեծ անպատկառության համար այլևս չի հանդուրժի իրենց, բայց անմիջապես տանջանքի կմատնի, և այդ պատճառով էլ աղոթում են, որ չտանջի իրենց:
   

Ա. Լոպուխին

բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր». (Սինոդական թարգմ․)[7]
   
   Նրան որպես Բարձրյալ Աստծո Որդի խոստովանելով՝  Նրանք Քրիստոսին  Աստծո անունով երդվել են տալիս, որպեսզի այս անգամ Նա իրենց հանդեպ չդրսևորի իր ամենազորությունը: Ինչ վերաբերում է տանջանքներին, որոնք նրանք նկատի ունեն, ապա դրանց ներքո կարելի է հասկանալ դժոխքի տանջանքները, որոնք կրում են դժոխքի բոլոր բնակիչները (Ղուկ. 16։23, Հայտ.9։5, 11, 14 և այլն): Այս տանջանքը այսպես է հասկացվում նաև Մատթեոսի Ավետարանում, որտեղ չար ոգին ավելացնում է «ամենից առաջ» արտահայտությունը (Մատթ. 8։29):

--------------------------------
[7] (Էջմիածին թարգ․) բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, Յիսո՛ւս, բարձրեալ Աստծո՛ւ Որդի: Երդուեցնում եմ քեզ Աստուծով, ինձ մի՛ տանջիր».
(Արարատ թարգ․) և բարձրաձայն աղաղակելով՝ ասաց. «Ինձ հետ ի՞նչ ունես, Հիսո՛ւս, Բարձրյալ Աստծո՛ւ Որդի։ Աստծով եմ քեզ երդվեցնում, ինձ մի՛ տանջիր».
(Գրաբար) Աղաղակեաց ի ձայն մեծ՝ եւ ասէ. Զի՞ կայ՝ ի՛մ եւ քո՛՝ Յիսուս որդի՛ Աստուծոյ բարձրելոյ. երդմնեցուցանե՛մ զքեզ յԱստուած, մի՛ տանջեր զիս: