Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։20

Սուրբ Հովհան Ոսկեբերան

որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան:
   
   Մարկոսը ասում է, որ Հերովդեսը մեծ հարգանքով էր վերաբերվում այս մարդուն, թեև վերջինս հանդիմանում էր նրան: Ահա, թե ինչքան շատ բան է նշանակում առաքինությունը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

որովհետև Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր։ Նա գիտեր, որ Հովհաննեսը արդար ու սուրբ մարդ է, և խնայում էր նրան՝ նրա ասածներից շատ բաներ անելով, և հաճույքով լսում էր նրան։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:17
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան:

 

Տե՛ս, թե որքան ուժեղ է մարմնական սիրո կիրքը: Ահա՛, Հովհաննեսի հանդեպ այդքան հարգանք ու վախ ունեցող Հերովդեսը պարզապես իր կիրքը բավարարելու համար անտեսեց այն:
   

Ա. Լոպուխին

որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան: (Սինոդական թարգ․) [20]

   

   20−րդ համարում հայտնվում է, որ Հերովդեսն անձամբ է արդարության համար հարգել Հովհաննեսին և նույնիսկ խորհրդակցել է նրա հետ: Այս վերջին տեղեկությունը ներկայանում է որպես Մատթեոսի պատմության լրացում, որը միայն նշում է իրեն դատապարտող Հովհաննեսից ազատվելու Հերովդեսի ցանկության մասին, ինչն էլ զսպվում է միայն մարդկանցից ունեցած վախի շնորհիվ (Մատթ․ 14:5): Այստեղից կարող ենք եզրակացնել Հովհաննեսի նկատմամբ Հերովդեսի ցուցաբերած երկվության մասին։ Բարկության ազդեցության տակ նա ցանկանում էր սպանել Հովհաննեսին, ապա հանդարտվելով  լսում էր նրա խորհուրդը, եթե միայն դրանք չէին վերաբերում Հերոդիայի հետ նրա հարաբերություններին:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) որովհետեւ Հերովդէսը վախենում էր Յովհաննէսից, քանի որ նրան գիտէր որպէս արդար եւ սուրբ մարդու, եւ նրան հովանաւորում էր ու նրան անսալով՝ շատ բաներ էր անում եւ քաղցրութեամբ լսում էր նրան:
(Արարատ թարգ․) որովհետև Հերովդեսը Հովհաննեսից վախենում էր։ Նա գիտեր, որ Հովհաննեսը արդար ու սուրբ մարդ է, և խնայում էր նրան՝ նրա ասածներից շատ բաներ անելով, և հաճույքով լսում էր նրան։
(Գրաբար) Զի Հերովդէս՝ երկնչէ՛ր ի Յովհաննէ. քանզի գիտէր զնա այր արդա՛ր եւ սուրբ. եւ սպասէ՛ր նմա. եւ լուեալ ի նմանէ բազում ինչ՝ առնէ՛ր, եւ քաղցրութեամբ՝ լսէր նմա: