Սուրբ Եփրեմ Ասորի
«Օրհնեալ ես, Տէ՛ր, մեր հայրերի՛ Աստուած, յաւիտեանս գովեալ եւ փառաւորեալ է քո անունը,
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 4(3):23
Սուրբ Հովհան Ոսկեբերան
26-31. «Օրհնեալ ես, Տէ՛ր, մեր հայրերի՛ Աստուած, յաւիտեանս գովեալ եւ փառաւորեալ է քո անունը, որովհետեւ դու արդար ես այն ամենի մէջ, որ բերեցիր մեզ վրայ, քո բոլոր գործերը ճշմարիտ են, քո ճանապարհները՝ ուղիղ, եւ քո բոլոր դատաստանները՝ արդար. դու ըստ ամենայնի արդար արեցիր այն, ինչ արեցիր մեր եւ մեր հայրերի սուրբ քաղաք Երուսաղէմի նկատմամբ, որովհետեւ ճշմարտութեամբ եւ արդար կերպով արեցիր այս բոլորը մեր մեղքերի պատճառով, քանի որ քո դէմ ապստամբելով՝ մեղանչեցինք եւ անօրէնութիւն գործեցինք. մենք առաւել մեղանչեցինք նրանով, որ քո պատուիրանները չլսեցինք: Չպահեցինք քո պատուիրանները եւ այնպէս չարեցինք, ինչպէս պատուիրեցիր մեզ, որպէսզի լաւ լինէր մեզ համար. այն ամէնը ինչ բերեցիր մեզ վրայ եւ այն ամէնը, ինչ արեցիր մեր նկատմամբ, արդա՛ր դատաստանով արեցիր:
Այսպիսով՝ անընդհատ մի՛ պարծեցիր քո բարի գործերով, որպեսզի ինչ–որ մեկը քեզ չզրկի դրանցից, որպեսզի քեզ հետ չպատահի այն նույնը, ինչ պատահեց փարիսեցու հետ, ով այդ ամենը կրում էր իր լեզվի վրա, և որտեղից էլ սատանան գողացավ դրանք: Թեև նա շնորհակալությամբ հիշեց դրանց մասին և ամեն ինչ բարձրացրեց Աստծո առաջ, բայց դա նրան չփրկեց, որովհետև Աստծուն գոհունակություն հայտնողին վայել չէ ուրիշներին նախատելը, մեծամասնության նկատմամբ իր առավելությունը ցույց տալը և մեղավորների առջև բարձրանալը: Եթե շնորհակալություն ես հայտնում Աստծուն, ապա միայն դրանով բավարարվի՛ր. մի՛ խոսիր այլ մարդկանց մասին և մի՛ դատիր մերձավորիդ, քանի որ սա արդեն երախտագիտության գործ չէ: Ցանկանո՞ւմ ես իմանալ, թե ինչպես է պետք երախտագիտություն հայտնել: Լսի՛ր, թե ինչ են ասում երեք երիտասարդները. «Մեղանչեցինք և անօրենություն գործեցինք (համար 29)… քո բոլոր գործերը ճշմարիտ են (համար 27)… այն ամենը ինչ բերեցիր մեզ վրա և այն ամենը, ինչ արեցիր մեր նկատմամբ արդա՛ր դատաստանով արեցիր (համար 29)»։ Մեղքերը խոստովանելն Աստծուն շնորհակալություն հայտնել է նշանակում. ով խոստովանում է իր մեղքերը, դրանով ցույց է տալիս, որ նա անթիվ մեղքերի մեջ է, սակայն արժանի պատիժ չի ստացել: Մեղքերը խոստովանողն ամենից շատն է Աստծուն շնորհակալություն հայտնում: Ուստի եկե՛ք զգուշանանք լավի համար ինքներս մեզ գովելուց, քանի որ դա մեզ մարդկանց առաջ ատելի, իսկ Աստծո առաջ ստոր է դարձնում:
Ա. Լոպուխին
«Օրհնյալ ես Դու, մեր հայրերի Տե՛ր Աստված, գովաբանված և փառավորված է Քո անունը հավիտյան»։ (Սինոդական թարգ․) [26]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությու գլուխ 4(3):24
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) «Օրհնեալ ես, Տէ՛ր, մեր հայրերի՛ Աստուած, յաւիտեանս գովեալ եւ փառաւորեալ է քո անունը,
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Օրհնեա՛լ ես Տէր Աստուած հարցն մերոց, գովեալ և փառաւորեալ է անուն քո յաւիտեանս․

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: