Դանիելի մարգարեության մեկնություն 4(3):47

Սուրբ Եփրեմ Ասորի

Բոցը ելնում դիզվում էր հնոցից քառասուն և ինը կանգուն վեր,
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):23
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

47-48․ Բոցը ելնում դիզվում էր հնոցից քառասուն և ինը կանգուն վեր, Պտտվում պատում էր հնոցի շուրջը և այրում էր, ում որ գտնում էր քաղդեացիներից:

   

   Եվ թող որևէ մեկը չմտածի, որ այս երևույթի մեջ կրակի ազդեցություն չի եղել, մարդասեր Աստված չի կապել նրա վառող ազդեցությունը: Տերը կրակին է թողել նրա այրող զորությունը։ Նա միայն իր ծառաներին է ազատել դրա վնասակար ազդեցությունից: Որպեսզի երիտասարդներին հնոցը  նետողներն իմանային, թե որքան մեծ է Աստծու զորությունը, ուստի կրակը հենց նրանց վրա ցույց տվեց իր ազդեցությունը: Հենց այն կրակը, որն իրենով պատել էր պատանիներին, այրում և ոչնչացնում է դրսում կանգնածներին:
   

Ա. Լոպուխին

«Եվ բոցը հնոցից քառասունինը կանգուն վեր բարձրացավ»։ (Սինոդական թարգ․) [47]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):24
--------------------------------
[47](Էջմիածին թարգ․) Բոցը ելնում դիզւում էր հնոցից քառասուն եւ ինը կանգուն վեր,
(Արարատ թարգ․)
(Գրաբար)Եւ ելանէր դիզանայր բոցն’ի վերոյ քան զհնոցն’ի քառասուն և յինն կանգուն.