Հիպոլիտոս Հռոմեացի
52-88. «Օրհնեալ ես դու Տե՛ր, Աստվա՛ծ մեր հայրերի, գովեալ ես և առավել պանծալի հավիտեան: Օրհնեալ է քո փառավոր սուրբ անունը, գովեալ ես և առավել պանծալի հավիտեան: Օրհնեալ ես քո փառքի սուրբ տաճարում, գովեալ ես և առավել պանծալի հավիտեան: Օրհնեալ ես քո թագավորութեան աթոռի վրայ, գովեալ ես և առավել պանծալի հավիտյան: Օրհնեալ ես, որ նայում ես անդունդներին և նստում ես քերովբեների վրա, գովեալ ես և առավել պանծալի հավիտյան: Օրհնեալ ես, որ նստում ես երկնքում, գովեալ ես և առավել պանծալի հավիտեան: Օրհնեցե՛ք Տիրոջ բոլոր գործերը, օրհնեցե՛ք եւ փառաբանե՛ք նրան հավիտեան: Երկինքնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք եւ փառաբանե՛ք նրան հավիտյան: Տիրոջ հրեշտակնե՛ր, օրհնեցեք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտեան: Ջրե՛ր, որ վեր եք երկնքից, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Տիրոջ բոլո՛ր զորություններ, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Արվ՛ և լուսի՛ն, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Երկնքի բոլո՛ր աստղեր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Անձրևնե՛ր և ցողե՛ր, բոլորդ օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Հողմե՛ր, բոլորդ օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Հո՛ւր և տա՛պ, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Ցո՛ւրտ և սառնամանի՛ք, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Եղեա՛մ և ձյո՛ւն, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Ցերեկնե՛ր և գիշերնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Լու՛յս և խավա՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Ամպե՛ր և կայծակնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Թող երկիրն օրհնի՛ Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Լեռնե՛ր, բարձունքնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Երկրի բոլոր բույսեր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Աղբյուրնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Ծովե՛ր ու գետե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Կետե՛ր և ջրային բոլո՛ր կենդանիներ, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Երկնի թռչուննե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Բոլո՛ր գազաններ և անասուններ, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Մարդո՛ւ որդիներ, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցէ՛ք եւ պանծացրէ՛ք նրան յաւիտեան: Իսրայէլը թող օրհնի Տիրոջը, թող օրհնի եւ պանծացնի նրան յաւիտեան: Քահանանե՛ր, օրհնեցէ՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Տիրոջ ծառանե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Արդարների շունչ ու հոգինե՛ր, օրհնեցե՛ք Աստծուն, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Սրբե՛ր և սրտով խոնարհնե՛ր, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան: Անանիա՛, Ազարիա՛ և Միսայե՛լ, օրհնեցե՛ք Տիրոջը, օրհնեցե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան, քանզի նա մեզ փրկեց դժոխքից, ազատեց մահվան ձեռքից։
Այս եղանակով ամեն ինչ թվարկելով՝ վերջում նրանք իրենց ամենավերջին և ամենաաննշան մարդիկ անվանեցին:
Ա. Լոպուխին
«Օրհնեալ ես դու Տէ՛ր, Աստուա՛ծ մեր հայրերի, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան: Օրհնեալ է քո փառավոր սուրբ անունը, գովեալ ես և առավել պանծալի հավիտեան: (Սինոդական թարգ․) [52]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):51
-------------------------------
[52](Էջմիածին թարգ․) «Օրհնեալ ես դու Տէ՛ր, Աստուա՛ծ մեր հայրերի, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան: Օրհնեալ է քո փառաւոր սուրբ անունը, գովեալ ես եւ առաւել պանծալի յաւիտեան:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Օրհնեալ ես դու Տէր Աստուած հարցն մերոց, գովեալ և առաւել բարձրացեալ յաւիտեանս. և օրհնեալ է անուն սուրբ փառաց քոց. գովեալ և ա՛։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: