Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
Դրանից յետոյ նայում էի. եւ ահա տեսայ մի այլ գազան ընձի նման. նրա վրայ թռչունի չորս թեւեր կային. գազանը չորս գլուխ ունէր, եւ իշխանութիւն տրուեց նրան:
«Ահա՛, տեսա մի այլ գազան ընձառյուծի նման»։ «Հետո,– ասում է,– «ընձառյուծը», այսինքն՝ Ալեքսանդրը՝ Մակեդոնիայի թագավորը, որն անցել էր ամբողջ տիեզերքը, քանի որ նրանից ավելի սրընթաց և արագաշարժ որևէ մարդ չի եղել: Նա այս գազանի նման ուժեղ և արագաշարժ էր:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Հետո ես տեսա ահա ևս մի գազան՝ ընձառյուծի նման․ նրա մեջքին թռչնի չորս թևեր կային, և այս գազանը չորս գլուխ ուներ, ու նրան իշխանություն էր տրված»։ (Սինոդական թարգ․) [6]
Երրորդ թագավորությունը ներկայացված է ընձառյուծի կերպարանքով, չորս թռչնի թևերով և չորս գլուխներով: Այս գազանի արյունարբությունը, որսը բռնելու նրա արտասովոր արագությունը բավականին ճշգրտորեն բնութագրում են Հունա–մակեդոնական կայսրության արագընթաց նվաճումները: Ալեքսանդր Մեծի օրոք իր սահմանները մինչև երկրի ծագերը տարածելու համար այս միապետությունը պարտական է (Ա Մակաբ. 1:1–4) ոչ միայն իր ուժին, այլև թշնամիների դեմ իրականացված վճռական, արագ գործողություններին (այս մասին ավելի մանրամասն ընթերցի՛ր Դանիել․ 8:5–7 համարների մեկնության մեջ): Մակեդոնական կայսրության տարածվելը աշխարհի չորս կողմերով, նրա գերիշխանությունը «տարածաշրջանների, ժողովուրդների և տիրակալների վրա», «ամբողջ երկրի վրա» (Ա Մակաբ. 1:3–4), տեսիլքում նշվում է չորս թևերի միջոցով, իսկ Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո չորս մասերի (Թրակիական, Մակեդոնական, Սիրիական և Եգիպտական պետություններ) բաժանվելը՝ չորս գլուխների միջոցով:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դրանից յետոյ նայում էի. եւ ահա տեսայ մի այլ գազան ընձի նման. նրա վրայ թռչունի չորս թեւեր կային. գազանը չորս գլուխ ունէր, եւ իշխանութիւն տրուեց նրան:
(Արարատ թարգ․ 7։6)Ապա նայում էի, և ահա մեկ ուրիշը՝ ինձի նման, որի մեջքին թռչնի չորս թևեր կային, և գազանը չորս գլուխ ուներ։ Եվ նրան իշխանություն տրվեց։
(Գրաբար) Եւ զկնի նորա հայէի, և ահա ա՛յլ գազան իբրև զինծ. և չորք թևք թռչնոյ’ի վերայ նորա. և չո՛րք գլուխք գազանին. և իշխանութիւն տուաւ նմա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: