Դանիելի մարգարեության մեկնություն 2(1):21

Ա. Լոպուխին

«Եվ Դանիելը մնաց այնտեղ մինչև Կյուրոս թագավորի առաջին տարին»։ (Սինոդական թարգ․) [21]
   
   Մինչև այս կամ այն ​​ժամանակը իրի կամ անձի որոշակի վիճակ սահմանող եբրայերեն «aq» = նախդիրը (սա ռուսերենի «до»՝ «նախքան» նշանակող նախդիրն է) չի բացառում այս ժամկետից ավելի այդ վիճակի շարունակությունը, ավելի ճիշտ՝  մի կողմ է թողնում այդ վիճակի հետագա շարունակության կամ ավարտի հարցը (այս պարագան նաև Ծննդ.  8։7, Սաղմ. 109։1 համարներում): Այդ պատճառով էլ այս համարը չի հակասում Դան․ 10։1 համարին: Այն միայն ասում է, որ Դանիելը բաբելոնյան գերության ողջ ընթացքում ապրել և գործել է թագավորական արքունիքում և չի վերաբերում նրա՝ ավելի ուշ շրջանի ճակատագրին (Երեմ. 1։3 համարը և 40–րդ գլուխը  և այլն):
--------------------------------
[21] (Էջմիածին թարգ․) Եւ Դանիէլը մնաց մինչեւ Կիւրոս արքայի տարիները:
(Արարատ թարգ․1։21) Եվ Դանիելը մնաց այնտեղ մինչև Կյուրոս թագավորի առաջին տարին։
(Գրաբար) Եւ եղև Դանիէլ մինչև յամս Կիւրոսի արքայի։
   
   Պատմամշակութային մեկնություն

   Կյուրոսի կառավարման առաջին տարին:  Խոսքը, ամենայն հավանականությամբ, Բաբելոնում Կյուրոսի թագավորության առաջին տարվա մասին է, որը սկսվել է մ.թ.ա. 539 թ. հոկտեմբերին: Սա նշանակում է, որ Դանիելի ծառայությունը տևել է ավելի քան վաթսունհինգ տարի: