Ա․ Լոպուխին
«Որովհետև ժողովուրդների սովորություններն ունայն են. ծառ են կտրում անտառում, այն ձևավորում են ատաղձագործի ձեռքերով՝ տապարի օգնությամբ»։ (Սինոդական թարգմ.) [3]
«Սովորությունները», այսինքն` հավատի հիմնական դրույթները (կուռքերի մասին ընթերցի՛ր Ես. 40:19, 41:7, 44:12 համարների մեկնաբանությունները և այլն):
---------------------------------------
[3] (Էջմիածին) Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են՝ անտառից կտրուած փայտ,
հիւսների ձեռքի գործեր,
(Արարատ թարգմ.) Որովհետև ժողովուրդների սովորություններն ունայն են. որովհետև փայտ են կտրում անտառից, արհեստավորի ձեռքի գործը՝ տապարով շինված։
(Գրաբար) Զի ամենայն կուռք հեթանոսաց սնոտիք են. փայտ յանտառէ հատեալ. գործք ձեռաց հիւսանց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: