Երեմիայի մարգարեության մեկնություն 17։3

Ա. Լոպուխին

«Իմ լեռը` դաշտում, քո հարստությունը և քո բոլոր գանձերը հափշտակության պիտի մատնեմ, և քո բոլոր բարձունքները` մեղքերի պատճառով, քո բոլոր սահմաններում»։ (Սինոդակ. թարգմ.) [3]
 
 «Աստծո լեռը» Երուսաղեմն է, որը հեռվից տեսանելի է այն շրջապատող հարթավայրով շրջողների համար: Այնուամենայնիվ, եբրայերեն արտահայտությունը ռուսերեն տեքստում թարգմանվել է «Իմ լեռը»  բառերով, որը կարելի է առնչել նախորդ հատվածին և թարգմանել հետևյալ կերպ. «Դաշտի լեռների վրա»:

---------------------------------------

[3] (Էջմիածին թարգմ.) Քո զօրութիւնը, քո բոլոր գանձերը եւ քո մեղսառիթ բարձունքները, քո բոլոր սահմանների մէջ, աւարի պիտի մատնեմ:

(Արարատ թարգմ.) քո հարստությունը, քո բոլոր գանձերը հափշտակության պիտի մատնեմ քո տարածքում՝ Բարձր տեղերում, մեղքերի պատճառով։

 (Գրաբար) եւ ի վերայ լերանց վայրի։ զզաւրութիւն քո, եւ զամենայն գանձս քո բաշխեցից յաւարի։ զբարձունս քո մեղաւք յամենայն սահմանս քո։