Ա. Լոպուխին
«Վաղուց երևաց ինձ Տերը և ասաց. «Հավիտենական սիրով եմ Ես սիրել քեզ և դրա համար էլ բարեհաճությամբ դեպի քեզ դարձա»»: (Սինոդական թարգմ.)[3]
«Հեռու հեռվից (այսինքն՝ Երուսաղեմից) Տերը հայտնվեց ինձ». սրանք Իսրայելի գերի ժողովրդի խոսքերն են։ «Սիրով». սրանք Աստծո խոսքերն են, որոնք բացատրում են, թե ինչու է Տերը կրկին հանդես գալիս որպես Իսրայելի բարեխոս:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 31:1
-----------------------------------------------------
[3](Էջմիածին թարգմ.) Հեռու-հեռուից նրան երեւաց Տէրը. «Յաւիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթութեան արժանացրի:
(Արարատ թարգմ.) Տերը վաղուց երևաց ինձ և ասաց. «Հավիտենական սիրով եմ սիրել քեզ, դրա համար ողորմությամբ քեզ դեպի ինձ քաշեցի։
(Գրաբար) բացէ ի բաց Տէր երեւեցաւ նմա. սէր յաւիտենական սիրեցի զքեզ, վասն այնորիկ ձգեցի զքեզ ի գթութիւն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: