Մեկնություն Երեմիայի Մարգարէության 48։31

Սուրբ Եփրեմ Ասորի

Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը:
     
     «Ճի՛չ բարձրացրեք Մովաբի համար,– ասում է մարգարեն,– քանի որ նույնիսկ մնացորդ չի լինի»: Մովաբացիների գաղթեցումից հետո դժվար թե մեկ մարդ մնա: Սա համահունչ է Եսայու կանխատեսածին. «Պիտի անարգվի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծությամբ, և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան»  (Եսայի 16:14):
     

Ա. Լոպուխին

Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը: (Էջմիածին թարգմ.) [31]
     
Տես՝ Մեկնություն Երեմիայի Մարգարէության  գլուխ 48։1

------------------------------------

[31](Էջմիածին թարգմ.) Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը:

(Արարատ թարգմ.) Սրա համար պիտի ողբամ Մովաբի վրա և աղաղակեմ ամբողջ Մովաբի վրա. Կիրհարեսի մարդկանց համար պիտի հառաչեմ։

(Գրաբար) Վասն այնորիկ ճիչ բարձէք ի վերայ Մովաբու. գուժեցէք յամենայն կողմանց Մովաբու. ի վերայ արանց խզելոց՝ փետելոց՝ մրելոց։
     
Պատմամշակութային մեկնություն
     Կիրքարես: Սա Մովաբում գտնվող մեծ բնակավայր էր: Նույնացվում է ժամանակակից Կերակի հետ (Առնոնից 17 մղոն հարավ է և Մեռյալ ծովից՝ 11 մղոն դեպի արևելք): Այն վերահսկում էր «Արքայական ճանապարհի» մի մասը և քարավանները, որոնք Մովաբի սարահարթով անցնում էին արևելք և արևմուտք: