Սուրբ Եփրեմ Ասորի
Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը:
«Ճի՛չ բարձրացրեք Մովաբի համար,– ասում է մարգարեն,– քանի որ նույնիսկ մնացորդ չի լինի»: Մովաբացիների գաղթեցումից հետո դժվար թե մեկ մարդ մնա: Սա համահունչ է Եսայու կանխատեսածին. «Պիտի անարգվի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծությամբ, և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան» (Եսայի 16:14):
Ա. Լոպուխին
Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը: (Էջմիածին թարգմ.) [31]
Տես՝ Մեկնություն Երեմիայի Մարգարէության գլուխ 48։1
------------------------------------
[31](Էջմիածին թարգմ.) Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը:
(Արարատ թարգմ.) Սրա համար պիտի ողբամ Մովաբի վրա և աղաղակեմ ամբողջ Մովաբի վրա. Կիրհարեսի մարդկանց համար պիտի հառաչեմ։
(Գրաբար) Վասն այնորիկ ճիչ բարձէք ի վերայ Մովաբու. գուժեցէք յամենայն կողմանց Մովաբու. ի վերայ արանց խզելոց՝ փետելոց՝ մրելոց։
Պատմամշակութային մեկնություն
Կիրքարես: Սա Մովաբում գտնվող մեծ բնակավայր էր: Նույնացվում է ժամանակակից Կերակի հետ (Առնոնից 17 մղոն հարավ է և Մեռյալ ծովից՝ 11 մղոն դեպի արևելք): Այն վերահսկում էր «Արքայական ճանապարհի» մի մասը և քարավանները, որոնք Մովաբի սարահարթով անցնում էին արևելք և արևմուտք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: