Երեմիայի մարգարեության մեկնություն 7:10

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

և հետո գալիս ու Իմ առաջ եք կանգնում այս տանը, որն  Իմ անունն է կրում, և ասում եք՝ «մենք փրկված ենք», որպեսզի հետո այս բոլոր պղծությունները գործեք։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:8
   

Ա. Լոպուխին

«Եվ հետո գալիս եք ու կանգնում եք Իմ առջև` այս տանը, որն Իմ անունով է կոչված, և ասում եք. «Մենք փրկված ենք», որպեսզի այդուհետ անեք այդ բոլոր պղծությունները»։ (Սինոդական թարգ․)[10]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:9

--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ու դուք կը գաք, կը կանգնէք իմ առաջ, այս Տան մէջ, որի վրայ իմ անունն է դրուած, եւ կ՚ասէք՝ «Հրաժարուեցինք բոլոր այն գարշելի գործերը կատարելուց»:
(Արարատ թարգ․) հետո գաք ու կանգնեք իմ առջև այս տանը, որն իմ անունով է կոչվել և ասեք. «Ազատվեցինք», որպեսզի այս բոլոր պիղծ բաները անեք։
(Գրաբար) Եւ գայցէք կայցէք առաջի իմ ի տանս յայսմիկ՝ յորոյ վերայ կոչեցեալ է անուն իմ. եւ ասիցէք. մերժեցաք յառնելոյ զամենայն գարշելիսն զայնոսիկ։