Երեմիայի մարգարեության մեկնություն 7:18

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Երեխաները փայտ են հավաքում, հայրերը կրակ են վառում, իսկ կանայք խմոր են հունցում, որպեսզի երկնքի թագուհու համար կարկանդակներ թխեն և այլ աստվածների ընծայաբերումներ անեն, որպեսզի Ինձ բարկացնեն:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:17
   

Մաքսիմ խոստովանողը

Երեխաները փայտ են հավաքում, հայրերը կրակ են վառում, իսկ կանայք խմոր են հունցում, որպեսզի երկնքի աստվածուհու համար կարկանդակներ թխեն և այլ աստվածների ընծայաբերումներ անեն, որպեսզի Ինձ բարկացնեն:
   
   Ի՞նչ է նշանակում, երբ մարգարեն սպառնում է երկնային զորությունների համար կարկանդակներ պատրաստողներին: Նշանակում է, որ նրանք հավատարիմ կլինեն Նաբուգոդոնոսորին, այնպես որ նա իր գահը կդնի Երուսաղեմի դարպասների մոտ:
   
   «Կարկանդակներ»–ը տարբեր տեսք ունեցող փոքրիկ հացեր են: Հրեաները պատրաստում էին կարկանդակները, իսկ նրանց կանայք դրանք դնում էին տների պատուհաններին՝ սպասելով լուսնի լույսին և արշալույսին: Այն փաստը, որ «կարկանդակներ» բառը նշանակում է «պատուհաններ», այսպիսի իմաստ ունի. «Կարկանդակներ» պատրաստում է նա, ով հաճույք է ստանում, ուրախանում է մարմնական զգայությամբ: Դրանով նա մտքում Նաբուգոդոնոսորին ներս է թողնում Երուսաղեմի դարպասներով, այսինքն՝ հոգու մեջ, ու նա թագավորում է այնտեղ և որպես [իրեն] ենթակայի՝ տրտմություն է պատճառում նրան: [Քանի որ], ի վերջո, «Նաբուգոդոնոսոր» մեկնաբանվում է որպես «Տրտմության դատարանի մասին մարգարեացող»:
   

Ա. Լոպուխին

«Երեխաները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, և կանայք խմոր են հունցում, որպեսզի բլիթներ պատրաստեն երկնքի աստվածուհու համար և հեղման ենթակա ընծաներ մատուցեն ուրիշ աստվածների` Ինձ վշտացնելու համար»։ (Սինոդական թարգ․)[18]

   

   «Երկնքի աստվածուհի» արտահայտությունը եբրայերենից ավելի ճիշտ թարգմանությամբ պետք է լինի՝ «Երկնքի թագուհի»: Սա բաբելոնա–ասորական աստվածուհի Աստարտն է: Ասորեստանում և Բաբելոնում նրա պատվին հատուկ կարկանդակներ էին պատրաստվում, որն ասորերեն կոչվում էր «կատտանի», իսկ եբրայերեն «kawan»: Այն լուսնաձև էր (իրականում Աստարտը լուսնի աստվածուհին էր):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:16
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) նրանց որդիները փայտ են հաւաքում, նրանց հայրերը կրակ են վառում, իսկ նրանց կանայք խմոր են հունցում, որպէսզի երկնքի զօրութիւնների համար կարկանդակ թխեն. ընծաներ են նուիրում օտար աստուածներին, որպէսզի բարկացնեն ինձ:
(Արարատ թարգ․) Որդիները փայտ են հավաքում, իսկ հայրերը կրակ են վառում, կանայք խմոր են հունցում, որ երկնքի թագուհու համար բլիթներ շինեն և թափելու նվերներ մատուցեն ուրիշ աստվածների, որպեսզի իմ բարկությունը գրգռեն։
(Գրաբար) որդիք նոցա փայտ քաղեն, եւ հարքն նոցա հրատս արկանեն, եւ կանայք նոցա հայս հարկանեն, առնել կարկանդակս զաւրութեանց երկնից. եւ նուիրեն նուէրս աստուածոց աւտարաց, զի բարկացուցանիցեն զիս։