Երեմիայի մարգարեության մեկնություն 7:34

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

«Հուդայի երկրի քաղաքներից և Երուսաղեմի փողոցներից վերացնելու եմ ուրախության ձայները, փեսայի ձայնը և հարսի ձայնը. քանի որ այս երկիրը անապատ կլինի»…
   
   Երբ կռապաշտության վայրը գերեզմանների վերածվի, քանի որ նրանց Աստծուն վիրավորելու տեղում բերանքսիվայր պետք է պառկեն նրանց չթաղված դիակները, այդ ժամանակ Երուսաղեմ քաղաքում և նրա իշխանության տակ գտնվող մյուս քաղաքներում կվերացվի ամեն տեսակի ուրախություն, և ամենքը կլցվեն վշտով, հառաչանքով և հուսահատությամբ:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:32
   

Ա. Լոպուխին

«Եվ Հուդայի քաղաքներից ու Երուսաղեմի փողոցներից պիտի դադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, որովհետև այս երկիրն անապատ պիտի դառնա»։(Սինոդական թարգ․)[34]
   

   Հրեաների մոտ հարսանեկան արարողությունները մշտապես ուղեկցվում էին երգչախմբերի երգած զվարճալի երգերով:

   Հատուկ նշում իններորդ գլխի վերջում, քանի որ VII, VIII և IX–րդ գլուխները կազմում են տաճարում խոսված մեկ [ընդհանուր] խոսք:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 7:29
--------------------------------
[34](Էջմիածին թարգ․) Յուդայի երկրի քաղաքներից եւ Երուսաղէմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը եւ ցնծացողների ձայնը, հարսի ձայնը եւ փեսայի ձայնը, որպէսզի երկիրը դառնայ անապատ»:
(Արարատ թարգ․) Եվ Հուդայի քաղաքներից ու Երուսաղեմի փողոցներից պիտի դադարեցնեմ ցնծության ձայնը և ուրախության ձայնը, փեսայի ձայնը և հարսի ձայնը, որովհետև երկիրը ավերակ պիտի դառնա»։
(Գրաբար) Եւ բարձից ի քաղաքացն Յուդայ եւ յանցիցն Երուսաղէմի զձայն խրախճանաց, եւ զձայն ցնծացելոց. զձայն հարսին, եւ զձայն փեսայի. զի յանապատ եղիցի երկիրն։