Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։10

Ա․ Լոպուխին

«Վերցնելու եմ Իմ բարյացակամության գավազանն ու կոտրելու եմ այն, որպեսզի ոչնչացնեմ այն ուխտը, որը Ես կնքել եմ բոլոր ազգերի հետ»: (Սինոդական թարգ․) [10]
   
   Ի նշան սրա` Նա կոտրում է «բարեհաճություն» կամ «բարիք» անվանված գավազանը. այդ նույն օրը խախտվում է նաև բոլոր ազգերի հետ Նրա կնքած ուխտը (տե՛ս 11−րդ համար): Այս ուխտը Հովվի կողմից պահպանվող հոտի համար բարերարության ուխտ էր, քանի որ նշանակալի չափով անշարժացնում էր այն չարությունը, որը հեթանոս ազգերը կարող էին պատճառել ընտրյալ ժողովրդին (Keil С.F. Op. cit. S. 622):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ես պիտի վերցնեմ իմ գաւազանը՝ Գեղեցկութիւնը, պիտի նետեմ ցած՝ խզելու համար այն ուխտը, որ դրել եմ բոլոր ժողովուրդների հետ:
(Արարատ թարգ․) Եվ ես վերցրի իմ գավազանը՝ Շնորհալիությունը, և կոտրեցի այն, որպեսզի խզեմ իմ ուխտը, որ կապել եմ բոլոր ժողովուրդների հետ։
(Գրաբար) Եւ առից զգաւազանն իմ զգեղեցիկ, եւ ընկեցի զնա՝ ցրել զուխտ իմ զոր եդի առ ամենայն ժողովուրդս.